Մշակութային-ուսումնական Գյումրի

Մեկնում՝ դեկտեմբերի 25, ժամը՝ 9։00
Ժամանում՝ դեկտեմբերի 26, ժամը՝ 18։00
Երթուղին՝ Երևան – Գյումրի – Թալին – Դաշտադեմ – Արմավիր – Երևան

Ճամփորդության նպատակը.

  • մարզական-մշակութային այց Գյումրի

Ճամփորդության ընթացքում.

  • այցելություն սուսերամարտի դպրոց
  • պարատուն Գյումրու «Հրայրք» պարային խմբի հետ
  • ափցելություն Առափիի դպրոց, թափառումներ գյուղում
  • հեծանվաերթ-քայլք-վազք Գյումրու կենտրոնում
Ճամփորդության նախապատրաստական փուլ
  • ճամփորդության երթուղու քարտեզագրում. ճանապարհի տեսարժան վայրեր
  • Առափի գյուղն իր կենցաղով –
  • Գյումրիի թիվ 4 մարզական դպրոցի մասին
  • «Կայծեր» պարային խմբի նախահամերգային պարապմունքներ
  • Մշակութային վերջին լուրերը, անցուդարձը՝ Գյումրիից

Ակնկալվող արդյունքներ.

  •  ճամփորդական խումբը ճանաչում է Գյումրի քաղաքը, ապրում դրա մշակութային կյանքով
  • սովորողներն իրենց բլոգներում, ուսումնական մեդիատարածքներում պատմում են ճամփորդական օրերի մասին, կիսվում իրենց զգացողություն-տպավորություններով
  • ճամփորդության կազմակերպիչ-պատասխանատուներն իրենց բլոգներում ներկայացնում են մանրամասն հաշվետվություն ճամփորդության վերաբերյալ

Նախահաշիվ՝

Գիշերակացը՝ «Ֆոտոն» վարժարանում

Անհրաժեշտ պարագաներ՝ տաք հագուստ, տաք գլխարկ, հարմար և ամուր կոշիկներ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, ճանապարհի բրդուճներ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Ջուլի Սիմոնյան, Անի Սարգսյան, Գոհար Եղոյան, Միքայել Ղազարյան, Ալեքսանդր Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան

Օրակարգ
Օր 1
9:00 – մեկնում Մայր դպրոցից
11:30 – ժամանում Գյումրի
12:00 – տեղավորում Ֆոտոն վարժարանում, ընդմիջում
13:00 – այցելություն Առափի գյուղ, միջնակարգ դպրոց
15:00 – հեծանվաերթ-քայլարշավ Գյումրիում
16:30 – ճաշ
17:00 – պարատուն-համերգ Հրայրք պարային խմբի հետ
19:00 – ընթրիք
20:00 – երեկոյան Գյումրի. զբոսանք
22:00 – հանգիստ, քուն

Օր 2
9:00 – վերկաց, նախաճաշ
10:00 – մարզական պարապմունքներ Գյումրիի թիվ 4 մարզական դպրոցում
11:30 – զբոսանք կենտրոնական այգում
12։30 – վերադարձ Գյումրիից
13:30 – կանգառ Թալինի Կաթողիկե եկեղեցու մոտ
15։30 – կանգառ Դաշտադեմում
17։30 – ժամանում Երևան

24 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code