Ջիվան Ավետիսյան «Թևանիկ». ֆիլմի ցուցադրություն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Արվեստանոց» նախագիծը, «Մեկ կադր, մեկ հայացք» ուսումնական, այլընտրանքային կինո-ֆոտո փառատոնի շրջանակներում, հունիսի 15-ին, ժամը 15:00, Մայր դպրոցի մարմարյա սրահում, հյուրընկալելու է «Թևանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին:
Տարիքային սահմանափակում՝ 12+

Ֆիլմն արդեն հասցրել է բազում հեղինակավոր կինոփառատոններում նվաճել բարձր հորիզոնականներ: Տեղեկացնում ենք նաև, որ դիտմանը ներկա կլինի ռեժիսորը՝ Ջիվան Ավետիսյանը և դիտելուց հետո կարող եք հարց և պատասխանի միջոցով բավարարել ձեր մտքում ծագած հարցերը:
Ֆիլմը պատմում է արցախյան մի գյուղի ու մարդկանց մասին, որոնց տուն է մտնում պատերազմը: Երեք տարբեր մարդկանց մեկ օրը ներկայացվում է ընդամենը 81 րոպեում: Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Առաջինում ներկայացված է ներդաշնակ ընտանիք, որը ստիպված է բաժանվել պատերազմի պատճառով: Երկրորդ մասում Աստղիկի կերպարի միջոցով ֆիլմ է ներթափանցում կանացի երանգը: Մեկ քայլ` մեկ օրում. խաղաղությունից` պատերազմ, որի ընթացքում Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը: Ֆիլմի երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, ով մասնակից է դառնում պատերազմական գործողությունների: Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում:

Ձեր մասնակցությամբ Դուք շնորհակալություն եք հայտնում ֆիլմի ողջ ստեղծագործական անձնակազմին կատարած կարևոր ու մնայուն գործի համար:

Տարիքային սահմանափակում՝ 12+
Հանդիպման ծրագիր

15:00 | «Արվեստանոց» նախագծի և «Մեկ կադր, մեկ հայացք» ուսումնական, այլընտրանքային կինո-ֆոտո փառատոնի մեկնարկ
15:10 – 16:30 |  Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի դիտում
16:30 – 17:00 | Ֆիլմի քննարկում ռեժիսորի հետ

Նախագծի ղեկավար՝ Սերգեյ Ումրոյան:

Նախագիծն իրականացվում է «Արվեստի կառավարում» խմբի կողմից՝

Ջուլի Սիմոնյան
Արփի Սիմոնյան
Կարինե Կիրակոսյան
Բելլա Մարտիրոսյան

Տեսա-ձայնագրման պատասխանատու՝ Սեբաստացի TV, Կինո-ֆոտո ակումբ:

Տեխնիկական սպասարկման պատասխանատու՝ Կարեն Խաչատրյան և ընկերներ:

111 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code