Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական կինո-ֆոտո փառատոն

Հունիսի 13-17

 

Փառատոնը ներառում է հետևյալ ձևաչափերը՝ ֆիլմ, ֆոտոֆիլմ, լուսանկար կամ լուսանկարչական շարք: Փառատոնը բաց է բոլորի համար:

  1. Ներկայացվող ֆիլմերը, ֆոտոֆիլմերը պարտադիր պիտի ունենան սցենարական մոտեցում (կամ սյուժետային գիծ)
  2. Ֆիլմերի և ֆոտոֆիլմերի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն
  3. Ֆիլմերում պիտի հնչի, մաքուր և գրագետ խոսք
  4. Թեմատիկ, ժանրային սահմանափակումներ չկան, թե ֆիլմերի, թե լուսանկարների դեպքում
  5. Լուսանկարը կամ լուսանկարների շարքը պիտի ունենա պարտադիր կցված նկարագիր (ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ)
  6. Ֆիլմերն ու լուսանկարները պիտի նկարված լինեն  2015թ. սեպտեմբերից մինչև 2016թ.
  7. Ֆիլմերում հնչող ու ֆոտոֆիլմերին լրացնող երաժշտությունները պարտադիր պիտի լինեն գործիքային տարբերակով (instrumental) կամ եթե վստահ եք, որ ձեր ընտրած երգի բառերը թեմատիկ կապ ունենան ֆոտոֆիլմի, ֆոտոշարքի կամ ֆիլմի հետ
  8. Ֆիլմերն ու ֆոտոֆիլմերը պիտի ներբեռված լինեն youtube-ում, կամ այլ վիդեո-պորտալում
  9. Լուսանկարն ու լուսանկարների շարքը պիտի ունենա մաքսիմալ տեխնիկական որակ (նկարը ուղարկվում է օրիգինալ տարբերակով, ֆեյսբուքից, կայքից կամ այլ տեղից ներբեռնած անորակ նկարները չեն ընդունվելու)
  10. Ֆիլմերի ու ֆոտոֆիլմերի դեպքում պարտադիր կարևորվելու է տեխնիկական որակը, ցանկալի է նյութերը լինեն HD կամ FullHD տարբերակով (այժմ բոլորի հեռախոսները ու ֆոտոխցիկները ապահովում են այդ որակը)
  11. Այլ հեղինակներից նյութերը օգտագործելու դեպքում, պարտադիր ֆիլմի ենթագրերում նշել հեղինակի անունը (թե երաժշտության դեպքում, թե այլ տեսանյութերի)

Կարևորվում է ստեղծագործական մոտեցումը, ազատ միտքը, սցենարը, դերասանական խաղը և մոնտաժային լուծումները (հնարավորության սահմաններում): Խրախուսվում են քաղաքական ու քաղաքացիական թեմաներով ֆիլմերն ու լուսանկարները: Փառատոնն ազատ է արտահայտելու համար յուրաքանչյուրի մտքերը՝ պատկերի միջոցով:

Անվանակարգեր՝

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն վավերագրական ֆիլմ /դոկումենտալ, հետազոտական աշխատանք/
  • Լավագույն անիմացիոն ֆիլմ /մուլտֆիլմ/
  • Լավագույն օպերատորական աշխատանք /տեսախցիկի հմտագույն, գրագետ շարժում/
  • Լավագույն ռեժիսորական աշխատանք /մտքի հետաքրքիր, տարբերվող, բարձրագույն թռիչք/
  • Լավագույն մոնտաժային աշխատանք
  • Լավագույն լրագրողական աշխատանք /հաղորդում, ռեպորտաժ/
  • Լավագույն թեմատիկ լուսանկարչական շարք, ֆոտոպատում
  • Լավագույն ֆոտոֆիլմ
  • Լավագույն լուսանկար

Հատուկ անվանակարգեր

  • Արարատի կամ Արագածի ամենայուրօրինակ, ամենահետաքրքիր դիտակետից արված լուսանկար, լուսանկարների շարք
  • Իմացումի հրճվանքի կինո-ֆոտո կամ կինո-ֆոտոն նախակրթարանում

Փառատոնը բաժանվում է 3 մասի՝ ըստ տարիքային խմբերի.

  1. 4-9-րդ դասարաններ
  2. 9-12-րդ դասարաններ
  3. Դասավանդողներ, ծնողներ, մասնագետներ, այլ անձիք
    Հայտերն ընդունվում են մայիսի 25-ից մինչև հունիսի 11-ը, ժամը՝ 00:00:
    Լրացնել հայտը։

    • Լուսանկարն ու լուսանկարների շարքը ուղարկեք [email protected] հասցեին, Google Disc-ի միջոցով կամ օգտվեք WeTransfer համակարգից:

    Փառատոնի ընտրված տեսանյութերի դիտումները տեղի կունենան հունսի 14-ից 17-ը, որի ժամանակ ժյուրին կընտրի հաղթող նյութերը:

    Փառառտոնի պաշտոնական բացումը՝ հունիսի 13, ժամը 14:00: Հանդիպում ռեժիսոր Արթուր Սուքիասյանի հետ, «Ատլանտիդա» ֆիլմի դիտում

    Լրացնել հայտը։

285 դիտում

2 կարծիք Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական կինո-ֆոտո փառատոն գրառման համար

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code