Հանդիպում արվեստագետ-համադրող Յիփ Քայ Չունի հետ

Օրը՝ երկուշաբրի, 20-ը հունիսի
Հանդիպման վայրը՝ Գեղարվեստի ցուցասրահ
Ժամը՝ 13:00 – 14:00

 

Յիփ Քայ Չունը արվեստագետ-համադրող է, ով ծնվել և մեծացել է Հոնգ Կոնգում։ Նա ուսումնասիրել է Քննադատական ինտերմեդիա լաբորատորիա (2003-6) և Մշակութային գիտություններ (2006-8)։ Նա հետաքրքրությունները խաչվում են նույնականացման, պատմության և մշակույթի ոլորտներում՝ դիտարկելով այն տեղային և անձնական տեսանկյունից։ Իր արվեստով նպատակ ունի լուծարել ենթադրյալն ու անտեսվածը, վերստեղծել նոր կապեր և վերապատկերացնել այլընտրանքները։ Իր՝ գործընթացային պրակտիկան հենվում է բազմաթիվ դիսցիպլինների տեսությունների և մեթոդոլոգիայի վրա։

Յիփը իր արվեստի գործերում միախառնում է վավերագրությունը և նկարագրությունը՝ առանց մեդիա սահմանափակումների՝ սկսած վիդեոյից մինչև ինստալյացիա։ Հաճախ նա կիրառում է ձայնը, վիդեոն, լուսանկարը և գտնում է օբյեկտներ իր աշխատանքի համար։ Նա հետաքրքրվում է այն տեղանքներով, որոնք, սովորաբար, արվեստի համար չեն նախատեսված։

www.yipkaichuns.com

18 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code