_x( 'Plugin: Limit Login Attempts Logger', 'Logger: Plugin Limit Login Attempts', 'simple-history' ), 'description' => _x( 'Logs failed login attempts, lockouts, and configuration changes made in the plugin Limit Login Attempts', 'Logger: Plugin Limit Login Attempts', 'simple-history' ), 'name_via' => _x( 'Using plugin Limit Login Attempts', 'Logger: Plugin Limit Login Attempts', 'simple-history' ), 'capability' => 'manage_options', 'messages' => array( // 'user_locked_out' => _x( 'User locked out', "Logger: Plugin Limit Login Attempts", "simple-history" ), 'failed_login_whitelisted' => _x( 'Failed login attempt from whitelisted IP', 'Logger: Plugin Limit Login Attempts', 'simple-history' ), 'failed_login' => _x( 'Was locked out because too many failed login attempts', 'Logger: Plugin Limit Login Attempts', 'simple-history' ), 'cleared_ip_log' => _x( 'Cleared IP log', 'Logger: Plugin Limit Login Attempts', 'simple-history' ), 'reseted_lockout_count' => _x( 'Reset lockout count', 'Logger: Plugin Limit Login Attempts', 'simple-history' ), 'cleared_current_lockouts' => _x( 'Cleared current lockouts', 'Logger: Plugin Limit Login Attempts', 'simple-history' ), 'updated_options' => _x( 'Updated options', 'Logger: Plugin Limit Login Attempts', 'simple-history' ), ), /* "labels" => array( "search" => array( "label" => _x( "Limit Login Attempts", "Logger: Plugin Limit Login Attempts", "simple-history" ), "options" => array( _x( "xxxPages not found", "User logger: 404", "simple-history" ) => array( "page_not_found", ), ), ), // end search ),*/ // end labels ); return $arr_info; } public function loaded() { require_once( ABSPATH . 'wp-admin/includes/plugin.php' ); $pluginFilePath = 'limit-login-attempts/limit-login-attempts.php'; $isPluginActive = is_plugin_active( $pluginFilePath ); // Only continue to add filters if plugin is active. // This minimise the risk of plugin errors, because plugin // has been forked to new versions. if ( ! $isPluginActive ) { return; } add_filter( 'pre_option_limit_login_lockouts_total', array( $this, 'on_option_limit_login_lockouts_total' ), 10, 1 ); add_action( 'load-settings_page_limit-login-attempts', array( $this, 'on_load_settings_page' ), 10, 1 ); } /** * Fired when plugin options screen is loaded */ public function on_load_settings_page( $a ) { // phpcs:ignore WordPress.Security.NonceVerification.Missing if ( $_POST && wp_verify_nonce( $_POST['_wpnonce'], 'limit-login-attempts-options' ) ) { // Settings saved if ( isset( $_POST['clear_log'] ) ) { $this->noticeMessage( 'cleared_ip_log' ); } if ( isset( $_POST['reset_total'] ) ) { $this->noticeMessage( 'reseted_lockout_count' ); } if ( isset( $_POST['reset_current'] ) ) { $this->noticeMessage( 'cleared_current_lockouts' ); } if ( isset( $_POST['update_options'] ) ) { $options = array( 'client_type' => sanitize_text_field( $_POST['client_type'] ), 'allowed_retries' => sanitize_text_field( $_POST['allowed_retries'] ), 'lock «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ինտերնետ-հեռուստատեսություն

Դաստիարակի բլոգում հրապարակված ֆոտո-տեսագրությունների ուսումնասիրություն

Անի Սարգսյանի դիտարկումները.

 

Արևելյան դպրոց
Դաստիարակներ՝ Նելի Արղության, Աննա Հայրոյան
Դաստիարակի օգնականներ` Հասմիկ Նազարյան, Սաթեն Քարաջյան

Նելի Արղությանի բլոգ
Տեսանյութերը հիմնականում որակյալ են, նկարված են բավականին գրագետ ու ճիշտ: Օգտագործված երաժշտությունները դիտման ժամանակ ոչ թե խանդգարում, այլ լրացնում են տեսանյութերը: Միակ նկատառումը տեսանյութերի երկարությունն է: Խորհուրդ եմ տալիս տեսանյութերի ժամանակային տևողությունը կրճատել մինչև 2-3րոպե, որպեսզի դրանք ավելի դիամիկ ու չհոգնեցնող դառնան: Չկան տեսանյութերի ու ֆոտոշարքերի համար առանձնացված բաժիններ, լավ կլիներ, որ դրանք առանձնացված լինեին ու տեսանելի տեղում:
Աննա Հայրոյանի բլոգ
Հիմնական խնդիրը տեսանյութերի որակն է, որի պատճառով երաժշտությունները նույնպես անորակ են դառնում: Տեսանյութերի մեջ շատ է կրկնվում նույն երաժշտությունը:
Բաժինները առանձնացված չեն:
Հասմիկ Նազարյանի բլոգ.
Նույն տեսանյութերն են, ինչ Աննա Հայրոյանի բլոգում:
Սաթեն Քարաջյանի բլոգ.
Նույն տեսանյութերն են, ինչ Նելի Արղությանի բլոգում: Որակյալ տեսանյութերը հիմնականում Սաթենի նկարածներն են (720p, HD): Նելի Արղությանի տեսանյութեր՝ 480p:

Արևմտյան դպրոց
Դաստիարակներ՝ Մարգարիտա Հեքիմյան, Շողիկ Սահակյան
Դաստիարակի օգնականներ՝ Արևիկ Ուզունյան, Նայիրի Տումանեան

Մարգարիտա Հեքիմյանի բլոգ
Տեսանյութերը որակյալ են, նկարված են գրագետ ու ճիշտ: Երաժշտությունները շատ հաջող են ընտրված: Միակ նկատառումը, որ յութուբում նյութի վերնագրերը հայերեն գրվեն: Բաժիններն առանձնացված չեն:
Ուզում եմ առանձնացնել մի տեսանյութ, որի երաժշտական ձևավորումը շատ հետաքրքիր է ու համապատասխան տեսանյութի թեմային. https://www.youtube.com/watch?v=NoD25kCWN_U : Օգտագործված է The Little Mermaid (1989)թ. մուլտֆիլմից “Under the Sea” կատարումը:
Շողիկ Սահակյանի բլոգ
Տեսանյութերը որակյալ են և դրանց հետ կան նկարագրություններ, որոնք շատ կարևոր են դրսից այցելողի համար: Միակ նկատառումը ժամանակային տևողությունն է, երկար տեսանյութերը չդիտվող են ու ձանձրացնող: Կան առանձնացված բաժիններ, բայց ֆոտոշարքերը ուշ-ուշ են թարմացվում:
Արևիկ Ուզունյանի բլոգ
Նույն տեսանյութերն են, ինչ Շողիկ Սահակյանի բլոգում:
Նայիրի Տումանեան
Տեսանյութերը բավականին որակյալ են նկարված:

Հյուսիսային դպրոց
Դաստիարակներ՝ Օլյա Մանդալյան, Անուշ Ավետիսյան
Դաստիարակի օգնականներ՝ Սաթեն Գևորգյան, Սոնա Կարապետյան

Օլյա Մանդալյանի բլոգ
Տեսանյութերն այդքան էլ որակյալ չեն, բայց լավ են նկարված: Չկան առանձնացված բաժիններ: Ուշադրություն պիտի դարձվի ժամանակային տևողությանը:
Անուշ Ավետիսյանի բլոգ
Տեսանյութերը որակյալ են, բայց շատ երկար, չկան առանձնացված բաժիններ տեսանյութերի ու լուսանկարների համար:
Սաթեն Գևորգյան
Հիմնականում նույն տեսանյութերն են, ինչ Օլյա Մանդալյանի բլոգում:
Սոնա Կարապետյան
Սոնայի նկարած տեսանյութերը բավականին որակյալ են ու լավ նկարված:

Հարավային դպրոց
Դաստիարակներ՝ Գայանե Թորոսյան, Լիլիթ Առաքելյան
Դաստիարակի օգնականներ՝ Լիաննա Մկրտչյան, Լուսինե Պետրոսյան

Գայանե Թորոսյանի բլոգ
Տեսանյութերը շատ որակյալ են, հիմնականում կարճ են ու հեշտ նայվող: Բացի տեսանյութերից, բլոգում կան նաև ֆոտոշարքեր, որոնք ևս բավականին որակյալ են: Ցանկալի կլիներ, որ նյութերի հետ լինեին նաև նկարարագրեր ու ֆոտոշարքերն ավելի հաճախ թարմացվեին:
Լիլիթ Առաքելյանի բլոգ
Տեսանյութերը շատ անորակ են, դիտելի ու ներկայանալի չեն, ձայնը նորմալ չի լսվում: Յութուբում վերնագրերը գրված են անգլերեն տառերով, բլոգում առանձնացված չեն բաժինները: Չկան ֆոտոշարքեր:
Լիաննա Մկրտչյանի բլոգ
Տեսանյութերն անորակ են ու դրանց հետ օգտագործված են ոչ համապատասխան երաժշտություններ:

Քոլեջ
Դաստիարակներ՝ Անահիտ Ամիրխանյան, Ինգա Անտոնյան
Դաստիարակի օգնականներ՝ Օլյա Կիրակոսյան, Վարդ Օսիպովա
Անահիտ Ամիրխանյանի բլոգ
Տեսանյութերը հիմնականում շատ անորակ են, դիտելի ու ներկայանալի չեն: Բլոգում նյութերի հետ չկան նկարներ, ու նյութից չի հասկացվում տեսանյութ է, թե ֆոտոշարք: Առանձնացված չեն բաժինները:
Ինգա Անտոնյանի բլոգ
Տեսանյութերը որակյալ են ու կարճ: Հեշտ դիտվող են: Առանձնացված են բաժինները՝ տեսանյութերի ու լուսանկարների համար: Ֆոտոշարքերը որակյալ են, բայց ուշ-ուշ են թարմացվում:
Օլյա Կիրակոսյանի բլոգ
Նույն նյութերն են, ինչ Անահիտ Ամիրխանյանի մոտ:
Վարդ Օսիպովայի բլոգ
Նույն նյութերն են, ինչ Ինգա Անտոնյանի մոտ: Դրանք և´ իր նկարածներն են, և´ Ինգայի:


Դիտարկումներ.
Բլոգները հիմնականում լավ վիճակում են ու ներկայանալի, չհաշված մի քանիսը: Ընդհանուր առմամբ տեսանյութերը որակյալ են, բավականին ճիշտ են նկարված, սակայն պետք է ուշադրություն դարձնել դրանց ժամանակային տևողությանը, որովհետև երկար տեսանյութերը հոգնեցնող ու ձանձրացնող են, սովորաբար դրանք նայելուց կամ առաջ են տալիս, կամ կեսից անջատում: Պարտադիր չէ տեսանյութերում ցույց տալ, թե օրինակ, ինչպես են բոլոր սովորողները իրենց բաճկոնները հագնում, որպեսզի դուրս գան բակ: Նրանց կարելի է արդեն կոնկրետ պրոցեսի մեջ նկարել՝ խոշոր պլանով, որպեսզի յուրաքանչյուր ծնող գտնի իր երեխային տեսանյութի մեջ ու դա հետո խնդիր չդառնա:
Տեսանյութերում օգտագործված երաժշտությունները պիտի լրացնեն պատկերային շարքը, ոչ թե խանգարեն դիտմանը: Հիմնականում երաժշտությունների հետ կապված խնդիրներ չկային, բայց որոշ դեպքերում դրանք բացարձակ կապ չունեին տեսանյութերի հետ: Խորհուրդ եմ տալիս օգտագործել երգերի գործիքային /ինստրումենտալ/ տարբերակներ, եթե վստահ չեք, որ ձեր ընտրած երգի բառերը որոշակի կապ ունեն տեսանյութի թեմայի հետ: Անհասկանալի են նայվում նաև այն տեսանյութերը, որտեղ օգտագործված են ազգային պարեղանակներ (օրինակ Ծաղկաձորի), բայց տեսանյութը բացարձակ կապ չունի պարի, կամ գոնե թե ինչ-որ ազգային ծեսի հետ: Նաև պետք է ուշադրություն դարձնել, որ օգտագործված երաժշտությունները շատ հաճախ չկրկնվեն: Լավ կլիներ, որ բլոգներում, որևէ տեսանելի տեղում, լինեին առանձնացված բաժիններ՝ տեսանյութերի ու ֆոտոշարքերի համար: Շատերի մոտ դրված է ֆոտոպատում widget-ը, բայց դա շատ փոքր է ու անհարմար նկարները նայելու համար: Գրեթե բոլորի մոտ կա լուսանկարների հետ կապված
խնդիր: Շատ են տեսանյութերը, բայց շատ քիչ են ֆոտոշարքերը, ոմանց մոտ նույնիսկ չեմ հանդիպել: Շատ դեպքերում տեսանյութերը դառնում են հոգնեցնող, դրանք հաճախ կարելի է փոխարինել գործունեությունն արտացոլող ֆոտոշարքերով, որոնք պակաս հետաքրքիր ու ինֆորմատիվ չեն:

Էջի լուսանկարը` Անի Սարգսյանի

25 դիտում

Մի կարծիք Դաստիարակի բլոգում հրապարակված ֆոտո-տեսագրությունների ուսումնասիրություն գրառման համար

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code