Լուսանկարչության դասեր հրավիրյալ մասնագետների հետ. Միքայել Վեգեներ

Նոյեմբերի 13, ժամը՝ 12:00, Գեղարվեստի «Հարթակ» ակումբ
Նախագծի համակարգող՝ Մարինա Մկրտչյան

 

Միքայել Վեգեները ծնվել է 1976թ.-ին՝ Գերմանիայի Օլպե քաղաքում:  1996-2001թթ. գերմանական գրականություն է ուսանել Զիգենի համալսարանում: 2002թ.- ից աշխատել է Համբուրգում՝ Սայմոն Պուշմանի մոտ, որպես առևտրային լուսանկարչի օգնական: 2003թ-ից Միքայել Վեգեները աշխատել է որպես թվային և վավերագրական լուսանկարչության  դասախոս՝ Զիգենի և Քյոլնի համալսարաններում: 2005 թվականից Ավագ դպրոցում  աշխատում է որպես արվեստի ուսուցիչ: 2010թ-ից Միքայել Վեգեները Գերմանիայի լուսանկարչական ասոցիացիայի անդամ է /German Photographic Association (DGPh)/: 2011թ-ից աշխատում է անհատական նախագծերի վրա: Նաև որպես ֆրիլանս լուսանկարիչ աշխատում է ֆրանսիական օնլայն ամսագրում՝ micmag.net.
Լուսանկարչի հետ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, ժամը 12:00-ին, Հյուսիսային դպրոցի Հարթակ ակումբում:

Էջի լուսանկարը՝ Էդ Թադևոսյանի

 

92 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code