2d քաղաք․ Երևանի ճարտարապետական ժառանգությունը

  « 2d քաղաք․ Երևանի ճարտարապետական ժառանգությունը»

Այս նկարահանման ժամանակ անդրադարձել ենք  «Ռոսիա» կինոթատրոնին։ Այն  համարվում է Երեւանի ամենամոդեռնիստական կառույցներից մեկը: Հեղինակներն են՝ ` Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանը ու Սպարտակ Խաչիկյանը: Նախկինում «Ռոսիա» կինոթատրոնի տարածքում գտնվում էր Երեւանի ամենահին շուկաներից մեկը` բավականին կեղտոտ տարածքով, սակայն ինքնատիպ կոլորիտով:  «Ռոսիա» կինոթատրոնի կախովի ծածկը Հայաստանում ստեղծվեց առաջին անգամ: Այն կոչվում էր «вантовое перекрытие»: Երբ կինոթատրոնը նախագծվում էր, հեղինակները  ցանկանում էին այն անվանել «Արարատ» կամ «Նոյան Տապան»: Սակայն նրանց ձայնը որոշիչ չէր, եւ կինոթատրոնն անվանեցին «Ռոսիա»: «Ռոսիա» կինոթատրոնն ունի երկու մեծ դահլիճ` 1600 եւ 1000 նստատեղով: Երկու հարկանի մասում, որտեղ այժմ առեւտրային սրահներ են, կար եւս մեկ սրահ`280 նստատեղով: Մյուս մասերում գտնվում էին ցուցասրահներ, պարասրահներ, սրճարաններ` «Ռոսիան» լիարժեք մշակութային կենտրոն էր: «Ռոսիա» կինոթատրոնի բացումը կայացավ 1974 թվականին։ «Ռոսիա» կինոթատրոնը սեփականաշնորհվեց 2004 թվականին: Սեփականատերը դարձավ «Սիլ կոնցեռն»-ի մեջ մտնող «Նարեկ» ընկերությունը, որը կառույցի համար վճարեց $ 500 հազար:

Լուսանկարները՝ Մարինե Խաչատրյանի, Արմեն Թորոսյանի
Նյութի պատրաստման համար օգտագործվել են լուսանկարներ՝ «Փրկենք Ռոսիա կինոթատրոնը» ֆեյսբուքյան էջից։

 

28 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code