Հունվարյան ճամբար. Ավագ դպրոցի ջոկատի նախագիծ

Կարճամետրաժ ֆիլմերի ստեղծում
Նախագծի տևողությունը. հունվարի 8-31
Համակարգումը` Անի Սարգսյանի

 

 

 

 

 

 

Նախագծի ընթացքը. 
1. նախապատրաստական աշխատանք սովորողներերի հետ. թեմաների քննարկում, կոնկրետացում
2. ֆիլմի թեմա և գաղափար
3. սցենարի ստեղծում կամ ապագա ֆիլմի գրական հիմք
4. սցենար գրելու սկզբունքների ծանոթացում: Դասական. 3 գործողության սկզբունք
5. հերոս-պրոտագոնիստ, հակադրվող-անտագոնիստ. հիմնական կերպարներ
5. մտահղացման ձևակերպում. հակիրճ հայտ, ընդլայնված հայտ, լիբրետո կամ սցենարական պլան, սցենար առանց երկխոսությունների, գրական սցենար, ռեժիսորական սցենար
6. ռեժիսորական սցենար. ստեղծում, նկարահանման նախնական փուլի նախապատրաստում
7. նկարահանում
8. մոնտաժ

Նախագծի արդյունքը
1. սցենարի ստեղծման հմտություններ. ամբողջական պատկերացում ֆիլմարտադրության մասին
2. ֆիլմի նկարահանման հմտություններ. աշխատանք տեսախցիկի ու դերասանի հետ
3. թիմային աշխատանք՝ նկարահանող խմբի ստեղծում
4. մոնտաժային հմտություններ. աշխատանք նկարահանված նյութի հետ
5. անհատական (կամ թիմային) կարճամետրաժ ֆիլմեր՝ տարբեր թեմաների շուրջ

Էջի լուսանկարը` Նարե Ղալամքարյանի

29 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code