Կրթահամալիրում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը

Սեպտեմբերի 6-ին աշխատանքային խմբով կրթահամալիրի արևմուտք էր այցելել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը: Կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ Բաբաջանյան փողոցից շրջայց իրականացվեց Բախշյան այգի, Արևմտյան դպրոց-պարտեզ, ուսումնական ագարակ: Շրջայցի ընթացքում առավելապես քննարկվեցին սովորողների անվտանգության խնդիրներին ուղղված լուծումները, դպրոցի բակում ֆուտբոլի դաշտ կառուցելու վերաբերյալ հարցեր: Շրջանի ղեկավարը հավաստիացրեց, որ խնդիրների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորին կարճ ժամկետում կփորձեն իրականացնել:

Նյութի հեղինակ` Արմինե Թոփչյան

 

58 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code