Ստեղծիր հիշողություններ մտերիմներիդ հետ ողջ կյանքի համար․ Դալմայի այգիներ

«2d քաղաք» լուսանկարչական նախագծի շրջանակներում ուսումնասիրեցինք Դալմայի այգիների տարածքում կառուցված նորակառույցները, ատրակցիոնները։ Ներկայացնում ենք այս ուսումնասիրության առաջին մասը։ Մինչեվ վերջերս Երևանի Դալմայի այգիների տարածքը 750հա էր։ 2004 թ. ՀՀ կառավարությունը քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք որոշում կայացրեց օտարել այգիների մի մասը։ Որոշվեց այգիների տարածքից կանաչապատ թողնել միայն 256 հեկտարը։ Օտարման արդյունքում այգիների միջով կառուցվեց մայրուղի։ Օտարված մնացած մասը հատկացվեց կառուցապատողներին

 

 

 

 

 

Երևանի ամենամեծ և ամենահին պտղատու այգին է։ Դալմայի այգիներն ունեն պատմական և մշակութային արժեք, քանի որ առաջացել են Թեյշեբաին կոչվող քաղաք-ամրոցի շրջակայքում, մոտ 3000 տարի առաջ: Հին քաղաքակրթության մեզ հասած բարձրարժեք վկայություններ են խաղողի և մրգի սերմերը, գինու մառանները:
Լուսանկարները՝ ՋուլիաԱսրյանի, Լիլիա Ղուլյանի, Անահիտ Գաբրիելյանի

18 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code