Երևանի այգիները․ Սիրո և հավատի այգի

<<Երևանի այգիները>> դոկումենտալ-հետազոտական լուսանկարչական նախագիծ է, որը ուսումնասիրում է Երևանի զբոսայգիների ներկայիս վիճակը՝ կառուցապատման, կանաչապատման, սոցիալական  և մշակութային իր հիմնախնդիրներով։ Այգին՝ իբրև հանրային օգտագործման վայր, կերտում է քաղաքի և քաղաքացու երկխոսության մշակույթ։

 

Ներկայացնում ենք Հ․Ա․Թ ում գտնվող <<Սիրո և հավատի>> զբոսայգին, որը կառուցապատվել է 2019 թ․-ին։  Այգին գտնվում է չորս հոգու խնամքի տակ՝ այստեղ աշխատում են երեք այգեպան և մեկ մաքրուհի։ Տիկին պայծառը՝ այգու մաքրուհին,  այս այգուց օրեկան մոտ 20 պարկ աղբ է հավաքում։ Նրա հետ զրույցում մենք պարզեցինք, որ բնակիչները և հարակից դպրոցների աշակերտները մաքուր չեն պահում այգին, թեպետ այնտեղ տեղադրված աղբամաններ կան։ Սա այն սակավաթիվ այգիներից է, որ շների հետ զբոսնող մարդկանց համար հատուկ տարածք է առանձնացրել։ Այգին կանաչապատված է , ունի դեկորատիվ և պտղատու ծառեր, կա մանկական մեկ խաղահրապարակ։  Կառուցապատումը նպաստեց, որպեսզի այն դառնա մարդաշատ։ Հարակից բակերի բնակիչների մի մասը երեկոները անցկացնում է այս այգում։

22 դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code