Կինո-ֆոտո ընտրությամբ գործունեությունը Արևելյան դպրոցում

2019-2020 ուստարվա լուսանկարչության ընտրությամբ գործունեության ծրագիր
Ղեկավար` Անի Սարգսյան

 

 

 

 

 

 

Լուսանկարչության նպատակը.

  • Լուսանկարչության հիմնական հիմունքների ուսուցման միջոցով կոմպոզիցիոն մտածողության զարգացում
  • Լուսանկարելու համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների ուսուցում
  • Ձեռք բերված տեխնիկական հմտությունները ճիշտ կիրառելու միջոցով՝ անհատական ֆոտո (վիդեո) նախագծերի ստեղծում
  • Ֆոտոապարատի հետ ճիշտ աշխատանքի հմտությունների յուրացում

Ծրագրի բաղկացուցիչ մասերը

  • Լուսանկարչության հիմունքների ուսումնասիրություն
  • Գործնական աշխատանք. նկարահանումներ
  • Լուսանկարների դիտում-քննարկում
  • Հայտնի լուսանկարիչների աշխատանքների դիտում
  • Ֆիլմերի, մուլտֆիլմերի, հոլովակների դիտում-քննարկումներ
  • Աշխատանք տեսախցիկի հետ
  • Տաղավարային նկարահանումներ
  • Մոնտաժային աշխատանքի ուսումնասիրություն

Լուսանկարչության տեսական թեմաներ.

  1. Լուսանկարչական սարքի կառուցվածքը
  2. Պատկերի կառուցումը ֆոտոապարատի միջոցով
  3. Լույս. բնական, արհեստական
  4. Նկարահանման պլանները
  5. Հեռանկար
  6. Կադրի կոմպոզիցիա. բաղկացուցիչ մասեր
  7. Լուսանկարչության ժանրերը. նկարահանման առանձնահատկությունները
  8. Դիմանկար
  9. Բնանկար
  10. Նատյուրմորտ
  11. Ֆոտոռեպորտաժ

Պրակտիկ աշխատանքների ընթացքում իրականացվող ֆոտո նախագծեր.
Երկարաժակետ, հետազոտական նախագիծ.

  • Քաղաքային լուսանկարչություն. Բանգլադեշ

Լուսանկարչական նախագծերի թեմաները կարող են փոփոխվել կամ ավելանալ սովորողների հետ քննարկումների ընթացքում՝ կախված նրանց ցանկություններից ու նախասիրություններից:

Լուսանկարը` Նարեկ Սարոյանի, 5-րդ դաս.

0 դիտում