Լուսանկարչություն առարկան Ավագ դպրոցում

2018-2019 ուստարվա լուսանկարչության ընտրությամբ գործունեության ծրագիր

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարչության նպատակը.

  • Լուսանկարչության հիմնական հիմունքների ուսուցման միջոցով կոմպոզիցիոն մտածողության զարգացումը
  • Լուսանկարելու համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների ուսուցումը
  • Ձեռք բերված տեխնիկական հմտությունները ճիշտ կիրառելու միջոցով՝ անհատական ֆոտո (վիդեո) նախագծերի ստեղծումը

Լուսանկարչության խնդիրները. 

  • Էսթետիկ ընկալման զարգացումը՝ հայտնի լուսանկարիչների աշխատանքների ուսումնասիրության միջոցով
  • Կոմպոզիցիոն, պատկերային մտածողության զարգացումը պրակտիկ աշխատանքի ընթացքում
  • Անձնական որակների զարգացումը, օրինակ՝ կոմունիկացիոն (հաղորդակցության) հմտություններ, հանդուրժողականություն, ինքնուրույնություն, ինքնավստահություն, ինքնաքննադատություն, ինքնագնահատական
  • Ֆոտոապարատի հետ ճիշտ աշխատանքի պրակտիկ հմտությունների ուսումնասիրում, կիրառում
  • Լուսանկարչության հիմունքների ուսումնասիրություն

Լուսանկարչական ծրագրի բաղկացուցիչ մասեր.

  • Տեխնիկական մաս (պատմություն, հիմունքներ)
  • Պրակտիկ աշխատանք. նկարահանումներ
  • Լուսանկարների դիտում, քննարկում
  • Հայտնի լուսանկարիչների հետ ծանոթացում, աշխատանքների դիտում
  • Ժամանակակից լուսանկարչական ամսագրերի ուսումնասիրություն
  • Ֆիլմերի, տեսահոլովակների դիտում

Տեխնիկական մաս. լուսանկարչության տեսական թեմաներ

  1. Թվային և ժապավենային ֆոտոապարատների կառուցվածքը
  2. Օբյեկտիվներ. օբյեկտիվների դասակարգումը
  3. Օբյեկտիվների հիմնական բնութագրեր
  4. Ոսպնյակներ. օպտիկական պատկերի կառուցում
  5. Ֆոկուսային և հիպերֆոկալ հեռավորություն
  6. Սպիտակի բալանս
  7. Կադրի էքսպոզիցիա. բաղկացուցիչ տարրեր
  8. Լույս. բնական, արհեստական (լուսավորման առանձնահատկություները)
  9. Հեռանկար և մասշտաբ
  10. Կոմպոզիցիա. բաղկացուցիչ մասեր
  11. Կոմպոզիցիայի տեսակներ
  12. Լուսազտիչներ. կիրառումը, տեսակները
  13. Լուսանկարչության ժանրերը
  14. Դիմանկար. տեսակներ, դիմանկարային լուծումներ
  15. Ֆոտոռեպորտաժ
  16. Քաղաքային լուսանկարչություն (street photography)
  17. Ֆոտոպատմություն
  18. Մուլտիմեդիա
  19. Գեղարվեստական լուսանկարչություն
  20. Դոկումենտալ լուսանկարչություն
  21. Սև-սպիտակ լուսանկար

Պրակտիկ աշխատանքների ընթացքում իրականացվող ֆոտո նախագծեր.
Երկարաժակետ, հետազոտական նախագծեր.

  • Քաղաքային լուսանկարչություն. «Երևան 2800»
  • Լքված ենթակառուցվածքներ

Կարճաժամկետ նախագծերի առաջարկվող թեմաներ.

  • Ուտելիքներ
  • Երկար պահաժամ
  • Կարճ պահաժամ
  • Զբաղված ձեռքեր
  • Հայելիներ
  • Արտացոլանքներ
  • Ստվերներ, սիլուետներ
  • Անդեմ դիմանկարներ (առաջին պլանում այլ առարկաներ)
  • Հակադրություններ
  • Աշխարհը ոտքերի առաջ

Լուսանկարչական նախագծերը կարող են ավելանալ և փոփոխվել, քանի որ շատ թեմաներ ծագում են դասերի ընթացքում, առաջարկված թեմաներն էլ ենթարկվում են փոփոխությունների։ Սովորողները, բացի պարտադիր նախագծերից, իրականացնում են նաև անհատական լուսանկարչական նախագծեր, ստեղծում ֆոտոպատմություններ ու մուլտիմեդիաներ։

0 դիտում