Լուսանկարչություն առարկան Ավագ դպրոցի 10-րդ դաս.

2019-2020 ուստարվա լուսանկարչության ընտրությամբ գործունեության ծրագիր
Ղեկավար` Անի Սարգսյան

 

 

 

 

 

 

Ծրագրի բաղկացուցիչ մասեր.

  • Տեխնիկական մաս (պատմություն, հիմունքներ)
  • Պրակտիկ աշխատանք. նկարահանումներ (անհատական, խմբային)
  • Ֆիլմերի, տեսանյութերի ստեղծում
  • Հայտնի լուսանկարիչների աշխատանքների դիտում-քննարկումներ
  • Մասնագիտական, գեղարվեստական և վավերագրական ծրագրային ֆիլմերի դիտումներ

Տեխնիկական մաս

  • լուսանկարչության ընդհանուր դասընթաց (պատմություն, ստեղծում, զարգացում, կոմպոզիցիա և այլն)
  • ֆոտոլրագրություն. ֆոտոռեպորտաժ
  • աշխատանք տեսախցիկի հետ (հիմունքներ, պարտադիր վարժանքներ)
  • կինոյի պատմության ընդհանուր դասընթաց
  • սցենարի ստեղծման փուլեր, սցենարական աշխատանք ապագա վիդեոնյութի (ֆիլմ, հոլովակ, տեսանյութ, ռեպորտաժ, հաղորդում) համար
  • ֆիլմերի պարտադիր դիտում-քննարկումներ

Գործնական աշխատանք. նկարահանումներ

  • նախագծային ֆոտոշարքերի ստեղծում. (խմբային նկարահանումների ընթացքում ստեղծված անհատական ֆոտոշարքեր)
  • անհատական ֆոտոշարքերի ստեղծում
  • անհատական և խմբային տեսանյութերի, հոլովակների, ֆիլմերի ստեղծում

Կրթահամալիրյան նախագծերի լուսաբանումների պրակտիկա (ֆոտո, վիդեո)

Շուրջտարյա իրականացվող նախագիծ
Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի նախագծեր՝

  • Բանգլադեշը 100 սովորողի աչքերով
  • Քանդակների հարսանիք բնակելի արվարձանում

Քաղաքային լուսանկարչություն. Երևան

Լուսանկարը` Տիգրան Արամյանի, 11-րդ դաս.

0 դիտում