TV հիմնադիրներ

lite-logo-1

10154548_1488994334662170_952037054_n

 

10658982_798034896915565_7089887732931770895_o  «Սեբաստացի» TV. Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ինտերնետ-հեռուստատեսություն: Ստեղծվել է 2011թ․ ի նոյեմբեր ամսին, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի առաջարկով։

1601073_1494538890774381_5408576345858500993_n  Միշո Ավդալյան.՝«Սեբաստացի» TV -ի ղեկավար

– Երբ ստացա առաջարկ ստեղծելու կրթահամալիրի ինտերնետային հեռուստատեսությունը, շատ ոգևորվեցի, արագ համաձայնվեցի աշխատել իմ սիրած մասնագիտությամբ։

Սկզբում ամեն ինչ  հասարակ ու պարզ էր։
Որպես ապագա ռեժիսոր նկարահանում էի հաղորդումների շարք՝ այդ թվում հեռուստատեսային մշակույթի, լեզվի և սոցիալական թեմաներով,  նպատակադրված կրթահամալիրի սաների մոտ բարձրացնել մտածողության մակարդակը , մտքերն  ավելի ազատ արտահայտելու կարողությունը։
Մեր TV-ն տարբերվում էր նրանով, որ այն ուսումնական էր, այսինքն սովորողների հետ միասին ստեղծվում և նկարահանվում էին նյութեր:  Սովորողները ձեռք էին բերում փորձ ՝ լրագրողի , հաղորդավարի մասնագիտության գործնական աշխատանքով։
TV նախագծի պրեզենտացիային հյուրընկալել էինք ՀՀ վաստակավոր արտիստ՝ Կարեն Ջանիբեկյանին։

photo (10)  Անի Սարգսյան. «Սեբաստացի» TV-ի ղեկավար, խմբագիր

Անի Սարգսյանը սկսել է աշխատել TV-ում 2012-13 ուս․ տարվա սկզբից։  2012թ.  «Սեբաստացի»TV-ն  ծավալում է իր գործունեությունը որպես ակումբ։ Շաբաթական 4 ժամ անցկացվում են  օպերատորության և մոնտաժի դասընթացներ, ինչպես նաև թատրոնի, կինոյի, հեռուստատեսության ծագման պատմությունը։  Ամեն ինչ գնալով ավելի է լրջանում և տեխնիկական մասով և նաև նկարահանման տաղավարի փոփոխությամբ։ Կրթահամալիրը ձեռք է  բերում պրոֆեսիոնալ տեսախցիկ, եռոտանի, հատկացվում է հզոր մոնտաժային համակարգիչ։ Նկարահանումներն այլևս չեն սահմանափակվում միայն տաղավարային  հաղորդումներով այլ նաև ռեպորտաժներով, լուսաբանումներով։

2013թ. ստեղծվեց TV-ի  ենթակայքը՝ tv.mskh.am (մինչ այդ, նյութերը հրապարակվել են  mskh.am-ում):
«Սեբաստացի» TV-ի բոլոր նյութերը կարող եք դիտել  tv.mskh.am -ում և youtube.com -ի պատշտոնական էջում:
Ինչպես նաև հետևեք մեզ ֆեյսբուքում  –  https://www.facebook.com/tv.mskh.am
youtube ալիքի հասցե – http://www.youtube.com/user/TVMSKH/videos
e-mail:  [email protected]

1514 դիտում

www.mskh.am
  • Հայաստան, ք․ Երևան, ՀԱԶ, Բ-1 թաղամաս, Րաֆֆու 57, Մեդիակենտրոն
  • (+374 10) 74 72 46
  • [email protected]
  • skype_id
  • Armenia, Yerevan , Raffi 57 str. Mediacentre of Mkhitar Sebastatsi educomplex ,