TV-ի մասին

Սեբաստացի  TV – «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ինտերնետային հեռուստատեսություն:

Պետություններ,անհատներ ծրագրավորված, կամա թե ակամա իրենց կրոնական, քաղաքական,թաղային, գաղափարական, մշակութային ազդեցության շրջանակների մասին հոգ են տանում, ձգտում են ունենալ, կամ ձերբազատվել, ընդհանուր տեսանկյուն, աշխարհայացք ձևավորել, օրինակ ազգային և այլն:
Կրթահամալիրը լինելով պետություն պետության մեջ, ունի նաև իր հեռուստատեսությունը, որի հիմնական ֆունկցիան կրթահամալիրի կյանքի լուսաբանումն է: Հասարակության հետ ինտեգրումը ենթադրում է երկկողմանի հարաբերություններ: Մենք ավելի ուշադիր ենք մեր շուրջը կատարվող հասարակական,մշակութային, քաղաքական գործընթացների նկատմամբ և այն արտացոլում ենք կրթահամալիրի հեռուստատեսությամբ, որովհետև, եթե այն ինչ մեր շուրջն է ուրեմն, մենք մեր ուսուցիչներով սովորողներով, իրենց ծնողներով, նրա մեջ ենք: Այսպիսով. Սեբաստացի  TV–ին կատարում է հեռուստատեսության գործառույթներից երկուսը՝ հանդիսանում է տեղեկատվական միջոց, ինչպես նաև կատարում է դաստիարակչական գործառույթ: Նպատակային լսարանը՝ կրտսեր դպրոցից մինչև ավագ դպրոցի սովորողներն են, նրանց ծնողները, ինչպես նաև դասավանդողները: Այս մեդիա հարթակը լայն հնարավորություն է ստեղծում սովորողի համար կիրառելու մասնագիտական կարողությունները և միևնույն ժամանակ ձեռք բերելու համապատասխան փորձառություն հեռուստատեսային հաղորդումներ ստեղծելու բնագավառում:

Սեբաստացի TV –ի ծրագրում ներառված են՝

  • Առանձին սովորողների նախաձեռնությամբ ստեղծված հաղորդաշարեր
  • Ակումբային գործունեության արդյունքներ, ակումբային համագործակցություններ
  • Առանձին դասավանդողների նախաձեռնությամբ ստեղծված հաղորդաշարեր
  • Սեբաստացի  TV–ի աշխատակազմի կողմից ստեղծված հաղորդաշարեր
  • Տեղեկատվական բլոկ. գովազդներ, ուղերձներ, լուսաբանում՝ ռեպորտաժների կամ այլ ձևաչափերի միջոցով :

Ուսումնական TV–ին   կրթական ծրագիր է և այս  համատեքստում դիտարկվում է որպես ուսումնական գործիք՝ սովորողի և դասավանդողի համար: 

0 դիտում