Մաչանյան ընտանիքի գինեգործական ավանդույթները սկսվեցին Վանում գտնվող Ալյուր գյուղից: Գյուղի անունը ստացվել է գյուղի շրջակայքի Ալլուրիա գետից: Գինեգործական ընթացքը առանձնանում է վայրի խմորման առկայությամբ՝ առանց հավելյալ խմորասնկերի:
Խաղողի վազերը տարածված հիվանդություններից պաշտպանելու կամ կանխարգելելու համար անհրաժեշտություն կա տարին մի քանի անգամ բուժելու։ Սարալանջի խաղողի վազերի տերևների բուժումը կատարեցինք բորդոյան հեղուկ և բիզոն տեսակի թունաքիմիկատներով։
«Վան Արդին» բուտիկ գինեգործարան է, որը գտնվում է հնագույն գինեգործության տարածաշրջան Աշտարակում՝ իր եզակի բնակլիմայական պայմաններով: Հիմնադրվել է 2008 թվականին։ Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 60 հեկտար է:Հիմնադիրն է Վարուժան Մուրադյանը, ով սիրով հյուրընկալեց Միջին և Ավագ դպրոցի գինեգործներին։
Հաղորդավար՝ Նանե Սահակյան, Մարիա Սահակյան, Էլիզա Մուրադյան
Փետրվարի 16-ին Միջին և Ավագ դպրոցի Գինեգործության ընտրությամբ խմբերը միացան ու գնացին բացահայտելու Հայաստանի ամենածավալուն գործարանը։ Գինեգործության և կոնյակագործության բոլոր գործընթացներին 2008թ.-ին հիմնադրված «Արմենիա Վայն» գինու գործարանի հայացքով ծանոթանալու հնարավորությունը լիովին օգտագործեցինք։
Հաղորդավար՝ Նանե Սահակյան, Մարիա Սահակյան, Էլիզա Մուրադյան
Խաղողի և գինու դպրոցում ավարտվել են պիտակների փակցման աշխատանքները։ Գինեգործ սովորողների հետ սկսել ենք գինու տուփերի պատրաստման և գիների պահեստավորման աշխատանքները։
Միջին դպրոցի գինեգործության խմբում նոր սովորողներ են ավելացել։ Քոլեջի գինեգործ ուսանող Մանվելը սովորողների հետ շրջայց կատարեց գինու դպրոցով, ծանոթացրեց սարքավորումներին և մառանին։
Պահպանելով հայկական գինեգործության ավանդություններն ու ժամանակակից գինուն հատուկ նրբերանգները, ստեղծել ենք կարմիր անապակ գինի, սահմանված կարգով ստացել հեղինակային իրավունք, լիցենզավորել արտադրությունը։
Մեկ շիշ Սեբաստացի գինու գործարանային արժեքը 2700 դրամ է։ Այդ ամենի մասին կարող եք տեսնել Գինեգործ TV -ի այս տարվա վերջին թողարկման եթերում։
Ամանորյա նվեր գինիների շշալցումը արդեն սկսված է։ Պահպանելով հայկակակ գինեգործության ավանդություններն ՝ ստեղծել ենք կարմիր անապակ գինի, ստացել հեղինակային իրավունք, լիցենզավորել արտադրությունը։