Սեբաստացի TV – «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ինտերնետային հեռուստատեսություն:
Պետություններ,անհատներ ծրագրավորված, կամա թե ակամա իրենց կրոնական, քաղաքական,թաղային, գաղափարական, մշակութային ազդեցության շրջանակների մասին հոգ են տանում, ձգտում են ունենալ, կամ ձերբազատվել, ընդհանուր տեսանկյուն, աշխարհայացք ձևավորել, օրինակ ազգային և այլն: Կրթահամալիրը լինելով պետություն պետության մեջ, ունի նաև իր հեռուստատեսությունը, որի հիմնական ֆունկցիան կրթահամալիրի կյանքի լուսաբանումն է: Հասարակության հետ ինտեգրումը ենթադրում է երկկողմանի հարաբերություններ: Մենք ավելի ուշադիր ենք մեր շուրջը կատարվող հասարակական,մշակութային, քաղաքական գործընթացների նկատմամբ և այն արտացոլում ենք կրթահամալիրի հեռուստատեսությամբ, որովհետև, եթե այն ինչ մեր շուրջն է ուրեմն, մենք մեր ուսուցիչներով սովորողներով, իրենց ծնողներով, նրա մեջ ենք: Այսպիսով. Սեբաստացի TV–ին կատարում է հեռուստատեսության գործառույթներից երկուսը՝ հանդիսանում է տեղեկատվական միջոց, ինչպես նաև կատարում է դաստիարակչական գործառույթ: Նպատակային լսարանը՝ կրտսեր դպրոցից մինչև ավագ դպրոցի սովորողներն են, նրանց ծնողները, ինչպես նաև դասավանդողները: Այս մեդիա հարթակը լայն հնարավորություն է ստեղծում սովորողի համար կիրառելու մասնագիտական կարողությունները և միևնույն ժամանակ ձեռք բերելու համապատասխան փորձառություն հեռուստատեսային հաղորդումներ ստեղծելու բնագավառում:
Սեբաստացի TV –ի ծրագրում ներառված են՝
Առանձին սովորողների նախաձեռնությամբ ստեղծված հաղորդաշարեր
Ակումբային գործունեության արդյունքներ, ակումբային համագործակցություններ
Առանձին դասավանդողների նախաձեռնությամբ ստեղծված հաղորդաշարեր
Սեբաստացի TV–ի աշխատակազմի կողմից ստեղծված հաղորդաշարեր
Տեղեկատվական բլոկ. գովազդներ, ուղերձներ, լուսաբանում՝ ռեպորտաժների կամ այլ ձևաչափերի միջոցով :
Ուսումնական TV–ին կրթական ծրագիր է և այս համատեքստում դիտարկվում է որպես ուսումնական գործիք՝ սովորողի և դասավանդողի համար:
Թողնել կարծիք