«Գինու և խաղողի» դպրոցում եռում են աշխատանքները։ Տարատարիք սովորողները՝ Արտակ Ռշտունու ղեկավարությամբ, սկսել են մեզ համար համեղ գինու պատրաստման գործընթացը։
Նկարահանումը՝ Ջուլիա Ասրյանի
Այս շաբաթ Քոլեջի լուսանկարիչները այցելեցին Միրզոյան գրադարան, որտեղ ունկնդրեցինք Սամվել Սաղաթելյանի լուսանկարչական կոլլաժները։ Միրզոյան գրադարանը կարևոր ուսումնական միջավայր է մեզ համար և՛ իր կոնցեպտուալ էքսպոզիցիաներով, և՛ հարուստ լուսանկարչական գրականությամբ։ Գրադարանը էլ ավելի գրավիչ է դարձնում այնտեղի աշխատակից Սոնա Արսենյանը, ով կրթահամալիրի շրջանավարտ է։
Այցելության ֆոտոքրոնիկոնը՝ Ջուլիա Ասրյանի, Անահիտ Գաբրիելյանի։
Երեկ հանդիպում ունեցանք լուսանկարիչ Ջոն Բոլոտենի հետ, ով մեկշաբաթյա աշխատանքայի այցով գտնվում է Հայաստանում։ Աշխատարանը բաղկացած էր երկու հատվածներից՝ ծանոթացում լուսանկարչի գործունեությանը և համատեղ նկարահանումներ Կոնդ թաղամասում։
Լուսաբանումը՝ Տիգրան Գասպարյանի
Քոլեջի լուսանկարչական խմբի սովորողներ Լիլիա Ղուլյանը և Ալեքսանդրա Զաքարյանը ներկայացնում են իրենց տաղավարային դիմանկարների շարքը։ Նոր մթնեցված և լույսերով հագեցած տաղավարը հնարավորություն է ստեղծում նոր ստեղծագործական դրսևորումների։
«Քաղաքային լուսանկարչություն» նախագծի շրջանակներում Քոլեջի լուսանկարչական խմբի սովորողները նկարահանումներ կատարեցին Երևանի 3-րդ մաս կոչվող թաղամասում, որը Շենգավիթի 9 թաղամասերից մեկն է։ Թաղամասը կառուցվել է 30 ականների վերջերին իբրև բանվորական թաղամաս։ Այստեղ է գտնվում «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորումը, որը իր ծաղկման շրջանում` 70 ականներին, ունեցել է 14․000-15․000 աշխատող։Նկարահանումը՝ Տիգրան Գասպարյանի,Ջուլիա Ասրյանի, Թամարա Աղասյանի
«Քաղաքային լուսանկարչություն» նախագծի շրջանակներում մեկնարկեց մեր Երևանյան թափառումները։ Արդյունքները ներկայացնում ենք ստորև։
Նկարահանումը՝ Սոֆի Առաքելյանի, Ջուլիա Ասրյանի, Լիլիա Ղուլյանի,ԱնահիտԳաբրիելյանի
Ուղիղ մեկ տարի առաջ մեր խմբով այցելել էինք «ֆիզգոռոդոկ», որտեղ քաղաքացիները պաշտպանում էին հուշարձան հանդիսացող թաղամասը 12 հարկանի շենքի կառուցումից։ Բողոքի ակցիաներ ու տարբեր միջոցառումներ էին կազմակերպվում բնակիչների և ակտիվիստների կողմից, որպեսզի հանրության ուշադրությանը ներկայացնեն խնդիրը և կանխեն շինարարական աշխատանքները։ Մեկ տարի անց կրկին այնտեղ ենք հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել այս ժամանակահատվածում։ Փաստեցինք, որ 12 հարկանի շենքի կառուցումը սկսվել է, ու շուտով այս տարածքում վեր է խոյանալու հերթական բարձրահարկը՝ փոխելով թաղամասի բնականոն միջավայրը։
Լուսաբանումը՝ Սոֆի Առաքելյանի, Լիլիա Ղուլյանի, Ջուլիա Ասրյանի
Ամառը կատարյալ ժամանակահատված է հմտությունները զարգացնելու համար։ Ես նույնպես որոշեցի վերցնել տեսախցիկս և լուսանկարելով անմահացնել դրվագներ, որոնք դեռ երկար կհիշվեն լուսանկարների տեսքով։