Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական, այլընտրանքային կինո-ֆոտո փառատոն

Հայտերի մենկարկը տրվում է մայիսի 25-ից
© Սեբաստացի TV 2015

 

Փառատոնը ներառում է հետևյալ ձևաչափերը՝ ֆիլմ, ֆոտո-ֆիլմ, լուսանկար կամ լուսանկարչական շարք: Փառատոնը բաց է բոլորի համար:

  1. Ներկայացվող ֆիլմերը, ֆոտո-ֆիլմերը պիտի ունենան սցենարական մոտեցում (կամ սյուժետային գիծ)
  2. Լուսանկարն ու լուսանկարների շարքը պիտի ունենա կցված նկարագիր 
  3. Ֆիլմերի և ֆոտոֆիլմերի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն
  4. Թեմատիկ, ժանրային սահմանափակումներ չկան
  5. Ֆիլմերում պիտի հնչի, մաքուր և գրագետ խոսք (ժարգոնային երկխոսություններ պարունակող ֆիլմերը չեն անցնի մրցույթային փուլ)
  6. Ֆիլմերը պիտի նկարված լինեն  վերջին մեկ տարվա ընթացքում (սկսած  2014թ. սեպտեմբերից)
  7. Ֆիլմերում հնչող ու ֆոտոֆիլմերին լրացնող երաժշտությունները պիտի լինեն միայն գործիքային տարբերակով
  8. Նկարահանման միջոցները չեն սահմանափակվում (հեռախոս, տեսախցիկ …)

Կարևորվում է պատկերի մինիմալ տեխնիկական որակը, ազատ միտքը, սցենարը, դերասանական խաղը և մոնտաժային լուծումները (հնարավորության սահմաններում): Չեն արգելվում նաև քաղաքական, քաղաքացիական ենթատեքստով ֆիլմերը: Փառատոնն ազատ է արտահայտելու համար յուրաքանչյուրի մտքերը՝ պատկերի միջոցով:

Անվանակարգեր՝

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն վավերագրական ֆիլմ /դոկումենտալ/
  • Լավագույն անիմացիոն ֆիլմ
  • Լավագույն օպերատորական աշխատանք /տեսախցիկի հմտագույն շարժում/
  • Լավագույն ռեժիսորական աշխատանք /մտքի բարձրագույն թռիչք/
  • Լավագույն մոնտաժային աշխատանք 
  • Լավագույն լրագրողական աշխատանք /հաղորդում, ռեպորտաժ/
  • Լավագույն լուսանկարչական շարք, ֆոտոպատում
  • Լավագույն ֆոտոֆիլմ
  • Լավագույն լուսանկար
  • Լավագույն գովազդային հոլովակ

Հատուկ անվանակարգ

Փառատոնը բաժանվում է 3 մասի՝ ըստ տարիքային խմբերի.

  1. 1-6-րդ դասարաններ
  2. 6-12-րդ դասարաններ
  3. Դասավանդողներ, ծնողներ, մասնագետներՀայտերն ընդունվում են մայիսի 25-ից մինչև հունիսի 14-ը, ժամը՝ 18:00: Հայտում պիտի լինի ներկայացվող աշխատանքի հղումը YouTube-ից, փոքր նկարագրություն աշխատանքի մասին, տեղեկություն աշխատանքի հեղինակի (հեղինակների) մասին (հաստատություն, դասարան): Հայտերն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին:
    Փառատոնի ընտրված տեսանյութերի դիտումները տեղի կունենան հունսի 15-18-ը, որի ժամանակ ժյուրին կընտրի հաղթող նյութերը:

521 դիտում

Մի կարծիք Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական, այլընտրանքային կինո-ֆոտո փառատոն գրառման համար

Թողնել կարծիք Չեղարկել պատասխանը

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code