Հունիսի 13-17
Փառատոնը ներառում է հետևյալ ձևաչափերը՝ ֆիլմ, ֆոտո–ֆիլմ, լուսանկար կամ լուսանկարչական շարք: Փառատոնը բաց է բոլորի համար:
- Ներկայացվող ֆիլմերը, ֆոտո–ֆիլմերը պարտադիր պիտի ունենան սցենարական մոտեցում (կամ սյուժետային գիծ)
- Ֆիլմերի և ֆոտոֆիլմերի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն
- Ֆիլմերում պիտի հնչի, մաքուր և գրագետ խոսք
- Թեմատիկ, ժանրային սահմանափակումներ չկան, թե ֆիլմերի, թե լուսանկարների դեպքում
- Լուսանկարը կամ լուսանկարների շարքը պիտի ունենա պարտադիր կցված նկարագիր (ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ)
- Ֆիլմերն ու լուսանկարները պիտի նկարված լինեն 2015թ. սեպտեմբերից մինչև 2016թ.
- Ֆիլմերում հնչող ու ֆոտոֆիլմերին լրացնող երաժշտությունները պարտադիր պիտի լինեն գործիքային տարբերակով (instrumental) կամ եթե վստահ եք, որ ձեր ընտրած երգի բառերը թեմատիկ կապ ունենան ֆոտոֆիլմի, ֆոտոշարքի կամ ֆիլմի հետ
- Ֆիլմերն ու ֆոտոֆիլմերը պիտի ներբեռված լինեն youtube-ում, կամ այլ վիդեո-պորտալում
- Լուսանկարն ու լուսանկարների շարքը պիտի ունենա մաքսիմալ տեխնիկական որակ (նկարը ուղարկվում է օրիգինալ տարբերակով, ֆեյսբուքից, կայքից կամ այլ տեղից ներբեռնած անորակ նկարները չեն ընդունվելու)
- Ֆիլմերի ու ֆոտոֆիլմերի դեպքում պարտադիր կարևորվելու է տեխնիկական որակը, ցանկալի է նյութերը լինեն HD կամ FullHD տարբերակով (այժմ բոլորի հեռախոսները ու ֆոտոխցիկները ապահովում են այդ որակը)
- Այլ հեղինակներից նյութերը օգտագործելու դեպքում, պարտադիր ֆիլմի ենթագրերում նշել հեղինակի անունը (թե երաժշտության դեպքում, թե այլ տեսանյութերի)
Կարևորվում է ստեղծագործական մոտեցումը, ազատ միտքը, սցենարը, դերասանական խաղը և մոնտաժային լուծումները (հնարավորության սահմաններում): Խրախուսվում են քաղաքական ու քաղաքացիական թեմաներով ֆիլմերն ու լուսանկարները: Փառատոնն ազատ է արտահայտելու համար յուրաքանչյուրի մտքերը՝ պատկերի միջոցով:
Անվանակարգեր՝
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն վավերագրական ֆիլմ /դոկումենտալ, հետազոտական աշխատանք/
- Լավագույն անիմացիոն ֆիլմ /մուլտֆիլմ/
- Լավագույն օպերատորական աշխատանք /տեսախցիկի հմտագույն, գրագետ շարժում/
- Լավագույն ռեժիսորական աշխատանք /մտքի հետաքրքիր, տարբերվող, բարձրագույն թռիչք/
- Լավագույն մոնտաժային աշխատանք
- Լավագույն լրագրողական աշխատանք /հաղորդում, ռեպորտաժ/
- Լավագույն թեմատիկ լուսանկարչական շարք, ֆոտոպատում
- Լավագույն ֆոտոֆիլմ
- Լավագույն լուսանկար
Հատուկ անվանակարգեր
- Արարատի կամ Արագածի ամենայուրօրինակ, ամենահետաքրքիր դիտակետից արված լուսանկար, լուսանկարների շարք
- Իմացումի հրճվանքի կինո-ֆոտո կամ կինո-ֆոտոն նախակրթարանում
Փառատոնը բաժանվում է 3 մասի՝ ըստ տարիքային խմբերի.
- 4-9-րդ դասարաններ
- 9-12-րդ դասարաններ
- Դասավանդողներ, ծնողներ, մասնագետներ, այլ անձիք
Հայտերն ընդունվում են մայիսի 25-ից մինչև հունիսի 11-ը, ժամը՝ 00:00:
Լրացնել հայտը։
- Լուսանկարն ու լուսանկարների շարքը ուղարկեք [email protected] հասցեին, Google Disc-ի միջոցով կամ օգտվեք WeTransfer համակարգից:
Փառատոնի ընտրված տեսանյութերի դիտումները տեղի կունենան հունսի 14-ից 17-ը, որի ժամանակ ժյուրին կընտրի հաղթող նյութերը:
Փառառտոնի պաշտոնական բացումը՝ հունիսի 13, ժամը 14:00: Հանդիպում ռեժիսոր Արթուր Սուքիասյանի հետ, «Ատլանտիդա» ֆիլմի դիտում
Լրացնել հայտը։
285 դիտում
[…] աշխատանք Պատրաստվում ենք թատերական ստուգատեսին Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական կինո-ֆոտո փառատոն Ուրախ մարմնամարզություն հեծանիվ — լաբիրինթոս -լող […]
[…] Ուսումնական կինո-ֆոտո փառատոն […]