Անօդաչու. փորձ #1

Կրթահամալիրը վերջերս ձեռք է բերել DJI phantom 3 Professional Quadcopter (квадрокоптер, անօդաչու նկարահանող սարք):

 Սարքը թույլ է տալիս նկարահանել 2կմ. բարձրությունից, իսկ մաքսիմալ բարձրությունը կարող է հասնել մինչև 6000 մետրի: Թռիչքի ընդհանուր տևողությունը 23 րոպե է: Արտադրությունը բավականին նոր է (ապրիլի 28, 2015թ.): Ունի բազմաթիվ առավելություններ համեմատած այլ անօդաչու նկարահանող սարքերի հետ, բայց ամենակարևոր առանձնահատկությունը վիդեոյի նկարահանման որակն 4K (Ultra HD 4K – 3840 × 2160p , Full 4K – 4096 x 2160p): Ավելի պարզ պատկերացնելու համար տարբերությունը նայեք նյութի մեջի նկարներին: Սարքը հնարավորություն ունի նաև լուսանկարներ անելու (4000×3000):
Ձեզ ենք ներկայացնում առաջին անգամ կրթահամալիրի տարածքում մեր անօդաչու թռչող սարքով նկարահանած տեսանյութը: Մենք տեսանյութը նկարահանել ենք 2.7K որակով: (youtube-ում հնարավորություն ունեք որակը մաքսիմալ բարձրացնելու)

177 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code