1998-2000թթ., երբ Հայաստանից հերթական արտագաղթի ալիքն էր, նաև փոքրի ներգաղթի ականատես եղանք: Այդ շրջանում համացանցը (որպես մասսայական մշակույթ տարածող գործոն) դեռ այդքան էլ մեծ տարածքում չուներ և մշակութային փոխառնչակցությունների խնդիրը հայկական միջավայրում հիմնականում լուծվում էր դրսից եկողների միջոցով: Այս փուլում էր, որ դրսից եկածներն իրենց հետ բերեցին որոշ ենթամշակույթների հատկանիշներ: Դրանք Ռուսաստանում, հազվադեպ դեպքերում Եվրոպայում ապրած ընտանիքներ էին, որոնց երեխաներն ինչ-ինչ պատճառներով առնչվել և վերցրել էին որոշ հատկանիշներ տարբեր ենթամշակույթներից:
Մենք Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներն ենք և պարտավոր ենք մեծարել նրան, իսկ մեծարելու համար պետք է ճանաչենք նրան, իսկ ճանաչելու համար պարտավոր ենք դիտել Asekose.am-ի CV հաղորդումը: Հաղորդման հեղինակ և վարող Նարեկ Բախտամյանի հետ ժամանակակից արվեստի առաջամարտիկ Գրիգոր Խաչատրյանը խոսում է իր անցած ճանապարհի, մանիֆեստների, գաղտնիքների, նախագծերի մասին:
Յուրաքանչյուր ռեժիսոր կյանքը էկրանին պատկերում է իր տեսանկյունից: Կանադական Four Grounds Media ընկերության աշխատակիցները, 2 րոպե 30 վայրկյանի ընթացքում կարողացել են ցույց տալ, թե ինչպես կնկարեին Ծննդյան տոնի առավոտը մեծագույն ռեժիսորներ՝ Ստիվեն Սպիլբերգը, Սերգեյ Էյզենշտեյնը, Ուես Անդերսոնը, Վուդի Ալլենը, Լարս Ֆոն Թրիերը, Մարտին Սկորսեզեն, Մայքլ Մուրը, Ստենլի Կուբրիկը, Վերներ Հերցոգը և Բազ Լուրմանը:
Բարի դիտում …
“Երեւանն է խոսում” նախագծի շրջանակում, ինչպես Արտակն է նշել, բարձրաձայնվելու են երիտասարդներին հուզող թեմաներ.“Խոսելու ենք նրանց հարաբերությունների, բարդույթների մասին եւ ոչ միայն: Հիմնականում անդրադառնալու ենք այնպիսի թեմաների, որոնք քննարկման համար փակ են եղել կամ միայն մակերեսային անդրադարձներ կան: Մենք ոչ թե ուզում ենք “հեծանիվ հնարել”, այլ նոր որակի թոք-շոու մատուցել հեռուստադիտողին”:
աղբյուրը՝ http://www.bravo.am/
2013թ մայիսի 25-29-ը «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը «Մոբիլ դպրոց, մշակույթ անիվների վրա» նախագծով Արցախում էր: Գանձասարում հանդիպեցինք վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, Ֆրանսիական հեռուստատեսության ARTE եւ France Télévisions լրագրող, «Nouvelles d’Arménie» ամսագրի, AVUTV-ի համահիմնադիր եւ նախագահ ազգությամբ հայ Ստեփան Ինջեյանին, ով իր գործընկեր, Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Hervé-mazaury»աուդիո-վիդեո ընկերության ձայնային ռեժիսոր Ֆրենցիսի հետ նկարահանումներ էր իրականացնում Գանձասարում: Երգչախումբը հետաքրքրեց նրանց, լսեցին, նկարահանեցին: Ստեփանի կապը երգչախմբի գեղ. ղեկավար Հարություն Թոփիկյանի հետ շարունակվում է