«Սեբաստացիներ» երգչախումբը Գանձասարում

2013թ մայիսի 25-29-ը «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը «Մոբիլ դպրոց, մշակույթ անիվների վրա» նախագծով Արցախում էր: Գանձասարում հանդիպեցինք վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, Ֆրանսիական հեռուստատեսության ARTE եւ France Télévisions լրագրող, «Nouvelles d’Arménie» ամսագրի, AVUTV-ի համահիմնադիր եւ նախագահ ազգությամբ հայ Ստեփան Ինջեյանին, ով իր գործընկեր, Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Hervé-mazaury»աուդիո-վիդեո ընկերության ձայնային ռեժիսոր Ֆրենցիսի հետ նկարահանումներ էր իրականացնում Գանձասարում: Երգչախումբը հետաքրքրեց նրանց, լսեցին, նկարահանեցին: Ստեփանի կապը երգչախմբի գեղ. ղեկավար Հարություն Թոփիկյանի հետ շարունակվում է

202 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code