Ուսումնական ամառ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

2-6 տարեկաններին հրավիրում ենք ամառային պարտեզ։ Առողջ կենցաղ՝ ամենօրյա լող և մարզանք, երաժշտություն և պար, ստեղծագործական երևակայություն, նկարչություն և ծեփում, զարգացնող-հետաքրքիր այլ գործունեություն, առողջ սնունդ։ Համեցեք մեր պարտեզները Դպրոց-պարտեզում, Նոր դպրոցում, Գեղարվեստի դպրոցում, Հիմնական դպրոցում,Քոլեջում։

5-6 տարեկանին, 2-9-րդ դասարանցուն  հրավիրում ենք երևանյան ուսումնական 10-օրյա ճամբար։ Ճամբարներ կգործեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  կրտսեր դպրոցներում՝ Դպրոց-պարտեզում, Նոր դպրոցում, Գեղարվեստի դպրոցում,Հիմնական դպրոցում, և Միջին դպրոցում։ Ճամբարում՝ մարզանք, լող, պար, երաժշտություն, կերպարվեստ, շախմատ, թվային տեխնիկական միջոցների ուսուցում, ուրախ օտար լեզու, ուսումնական նախագծեր, առողջ սնունդ, հայրենագիտական ճամփորդություն։ Առաջին ճամբարը կլինի հունիսի 16-27-ը։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք ձեռք բերել ուղեգիր՝ դիմելով [email protected] հասցեով կամ անձամբ այցելելով կրթահամալիր։ 

Հիմնական դպրոցի շրջանավարտին, կրթահամալիրով հետաքրքրվող 11-12-րդ դասարանցուն հրավիրում ենք 5-օրյա ուսումնական պարապմունքների, որոնք կօգնեն ընտրելու ավագ դպրոցը և արդյունավետ պատրաստվելու ավագ դպրոցում ուսանելուն։


124 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code