Միկրո Երևան. Երևանի կայարան

«Միկրո Երևանը» լուսանկարչական-հետազոտական նախագիծ է, որով ուսումնասիրվում են Երևանի հանրային  տարածքները, քաղաքային ենթակառույցները: Այս լուսանկարչական-հետազոտական ֆոտոշարքը ներկայացնում է Երևանի կայարանը: Հայաստանի երկաթուղին 104 տարվա պատմություն ունի: 1895 թվականին Նիկոլայ Երկրորդին Կարս-Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երթուղով երկաթգիծ կառուցելու հայտ ներկայացվեց, եւ 1896 թվականին շինարարությունը սկսվեց: Երևանի կայարանը կառուցվել է 1899 թվականին, իսկ 1902թ. դեկտեմբերի 6-ին այստեղ ժամանել է առաջին գնացքը: Կայարանի նոր շենքի բացումը տեղի է ունեցել 1956թ հուլիսի 22-ին, ճարտարապետը՝ Էդմոնդ Տիգրանյան: 1970-ական թվականներին կայարանի տարածքում գործում էր ռեստորան, կար մոր եւ մանկան սենյակ, հյուրանոց, խանութներ, թերթի կրպակ:  

 

 

Լուսանկարները՝ Մարիաննա Հապետյանի, Գոռ Խլոյանի, Մարինե Խաչատրյանի

85 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code