«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի 2017թ․ աշխատանքների ծրագրով Վրաստանի Սամցխե Ջավախեթիի Վաչիանի մշակույթի տան 42 հոգիանոց խումբը սեպտեմբերի 4-8-ին հյուրընկալվել էր կրթահամալիրում:
Խմբի ընդունելությունը կազմակերպվել է ըստ նախապես որոշված ու համաձայնեցված ծրագրի: Ժամանումից ու կացարաններում տեղավորվելուց հետո, առաջին օրը խումբը մասնակցել է կրական շքերթին, ապա ունեցել երգի-պարի պարապմունք, ճաշել՝ Արևելյան դպրոցում, շրջայց կատարել,այցելել ագարակ, մասնակցել ձիավարության պարապմունքի: Հաջորդ օրը կրթահամալիրի և Ջավախքի դպրոցների սովորղները հայ-վրացական համատեղ մեկօրյա ճամբար-հավաք են իրականացրել Սևանի Ժայռում: Օրվա մասին պատմող ֆոտոշարքը՝ այստեղ:
Հյուրընկալության 3-րդ օրը, խումբը կրկին ունեցել է երգի-պարի պարապմունք, մասնակցել մարզական պարապմունքների, ապա շրջել են գեղարվեստի դպրոցում, ծանոթացել արվեստանոցներին, այցելել աստղացուցարան: Օրվա ամփոփիչ ֆոտոշարքը՝ այստեղ:
Վերջին օրը, վաչիանցիները մասնակցել են հայ-վրացական համատեղ պարատանը, ապա կրթահամալիրի տնօրենի հետ ունեցել են ասուլիս-քննարկում ճամբարային օրերի, կրթահամալիրից իրենց տպավորությունների և հետագա համատեղ նախագծերի մասին: Օրվա ամփոփիչ ֆոտոշարքը՝ այստեղ: Այս այցելությունը կարևորում եմ նրանով, որ իրար հաջորդեցին փոխայցելությունները: Կրթահամալիրի սովորողների ու դասավանդողների տարբեր խմբեր, երկու անգամ եղան Ջավախքում, իսկ Ջավախքից, արդեն Դամալա գյուղի սովորողները, մասնակցեցին կրթահամալիրում նոյեմբերի 1-ից 3-ը ընթացող միջազգային ազգագրական-հնագիտական ճամբարին:
[…] «Հայ վրացական կրթական կամուրջներ» նախագծով Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մշակույթի տան խումբը կրթահամալիրում Հարցը ներկայացնում են Ջուլի Սիմոնյանը, Անի Սարգսյանը, Սաշա Սարգսյանը։ […]
[…] «Հայ վրացական կրթական կամուրջներ» նախագծով Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մշակույթի տան խումբը կրթահամալիրում Հարցը ներկայացնում են Ջուլի Սիմոնյանը, Անի Սարգսյանը, Սաշա Սարգսյանը։ […]