Նյութը՝ Անի Սարգսյանի
ՕԴԱՅԻՆ ԿԱՄ ԵՐԱՆԳԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐ
Առարկաները տեսադաշտից հեռանալիս կորցնում են իրենց պարզությունը, գծագիրը, գունային խտությունը: Այս ամենի արդյունքում նրանք, թվում է թե, պատվում են մշուշով:
Աչքի և հայեցողական պատկերի միջև ընկած այս երևույթը, որը կախված է օդի և գույնի խտությունից կոչվում է օդային-հեռանկարային պատկեր:
Այստեղ տարածության խորությանը հասնում ենք, ինչպես գծային, այնպես էլ օդային հեռապատկերի միջոցով (hեռացող ավտոճանապարհ, գնացքի հեռացող գծեր):
Օդային միջավայրում առարկաները պատվում են մշուշով և փառով, որն էլ փափկեցնում է առարկաների կտրուկ ուրվագիծը: Այս երևույթը կոչվում է օդային տարածություն:
Առարկաները մեր տեսադաշտիվ հեռանալիս, օդի խտության պատճառով, կորցնում են իրենց գույնի պայծառությունը: Այսպիսով փոխվում է առարկայի երանգը: Գույները, որոնք մոտիկ են երկնքի գույնին, թվում են եթերային, թափանցիկ և թեթև: Իսկ հողին մոտիկ գույները թվում են ծանր, խիտ: Ինչպես երանգային, այնպես էլ գծային տարածությունը տալիս է տեսողության ընկալման հնարավորություն, պատկերի հարթության վրա եռակողմ տարածության ընկալում: Եթե պատկերում բացակայում է լուսավոր արտահայտված գծային տարածությունը, ապա օգնության է հասնում օդային կամ երանգային տարածությունը, որտեղ երանգի աստիճանավորումը աչքի համար ստեղծում է խորության էֆֆեկտ: Գիծը և գծային տարածությունը որոշում են տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաների դասավորությունը, իսկ օդային կամ երանգային տարածությունը ընդունված է տարբերել պլաններով:
ԲՆԱՆԿԱՐ
Բնանկար (ֆրանսերեն՝ paysage, pays – երկիր, տեղանք), տեսարան կամ որևէ տեղանքի պատկեր է, գլխավորապես գեղանկարչության և գրաֆիկայի մեջ, ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործություն, որի պատկերման առարկան բնությունն է։ Արտահայտչական արվեստում, բնանկարը ընդունված է հասկանալ որպես բնության գեղարվեստական միջոց: Բնանկարը կարող է լինել պատկերի հիմնական թեման, իսկ մարդկանց մասնակցության դեպքում հանդիսանալ որպես ֆոն: Առաջին լուսանկարիչները բնանկար նկարելիս օգտագործում էին փափկեցնող միջոցներ, փորձում էին լուսանկարը նմանեցնել կտավներին: Դրանով նրանք փորձում էին կրկնօրինակել իմպրեսիոնիստներին: Բնության պատկերը լուսանկարչության մեջ պետք է առանձնանա իր կոնկրետությամբ, պետք է հաղորդի բնության տրամադրությունը՝տվյալ պահին, ցույց տա տեղանքը, ժամանակը և աշխարհագրական վայրը, դիրքը: Կադրին գեղարվեստական արժեք հաղորդելու համար պետք է հասկանալ, ինչպիսի լուսավորության դեպքում կարելի է նկարն ավելի արժեքավոր դարձնել: Պետք է հաշվի առնել գծային և երանգային դասավորությունը: Հանդիսատեսը նկարին նայելիս պետք է զգա պատկերից եկող բնության շունչը, ժամանակը, եղանակը: Բնապատկերում, մարդու ներկայությունը փոխում է նկարի իմաստը: Երբ մարդը բնանկարում փոքր տեղ է զբաղեցնում, այդ դեպքում մարդը դառնում է բնանկարի մասնիկ, իսկ երբ մարդը առաջին պլանում է և զբաղեցնում է ավելի մեծ տարածք, քան բնությունը, այդ դեպքում բնությունը կատարում է ֆոնի դեր:
Լավ բնանկարներ ստանալու մի քանի միջոցներ.
Փորձեք գտնել հետաքրքիր ֆորմաներ.
Լավ բնանկարներ ստանալու համար ամենակարևոր հանգամանքներից է ճիշտ ընտրել լուսային ռեժիմը, էֆֆեկտիվ լուսանկարներ են ստացվում արևածագի և մայրամուտի լուսավորության ժամանակ: Բայց բնանկարները լրացնելու և ավելի հետաքրքիր դարձնելու համար, կարելի է նաև օգտագործել հետաքրքիր ֆորմաներ, որոնք հաճախ են հանդիպում բնության մեջ, օրինակ`ծառեր, ժայռեր, ամպեր և այլն: Կարևոր է ուշադրություն դարձնել շրջապատող աշխարհին, համարյա յուրաքանչյուր տեղ կարելի է գտնել հետաքրքիր ֆորմաներ, որոնք կգրավեն դիտողի հայացքը:
Ուշադրություն դարձրեք պատկերի հստակության սահմանին.
Կարևոր է նաև ուշադրություն դարձնել պատկերի հստակության սահմանին: Բնանկարի դեպքում, ճիշտ կլինի, եթե նկարում առարկաների մեծ մասը գտնվի ֆոկուսի սահմանում: Պատկերի հստակության սահմանի ավելի բարձր ցուցանիշ ստանալու համար, պետք է օգտագործալ դիաֆրագմայի բացվածքի ամենափոքր ցուցանիշը: Ինչքան փոքր է դիաֆրագմայի ցուցանիշը, այնքան ավելի բարձր է պատկերի հստակության սահմանը:
Փնտրեք կոմպոզիցիայի իմաստային կենտրոնը.
Յուրաքանչյուր լուսանկարի մեջ անհրաժեշտ է ունենալ կոմպոզիցիայի վիզուալ կենտրոն: Բնանկարները բացառություն չեն կազմում, քանի որ բնությունը նկարելու ժամանակ իմաստային կետի բացակայությունը, արդյունքում բերում է ձանձրալի և դատարկ կադրեր, որոնց դեպքում հայացքը չի կենտրոնանում որևէ կետի վրա:
Որոշեք նկարահանման առաջին պլանը.
Սա այն կարևոր տարրերից է, որը օգնում է դարձնել բնանկարն ավելի արտահայտիչ: Իմաստային կենտրոնները տեղավորեք լուսանկարի առաջին պլանում, դրանով հնարավոր է դառնում նկարին հաղորդել խորություն:
Նկարներում ներառեք երկինքը.
Սա ևս բնանկարի կարևոր տարրերից մեկն է, երբ նկարում երևում է երկինքը կամ դրա արտացոլանքը ջրի մեջ: Հաջող բնանկարներ են ստացվում, երբ օրինակ նկարում մեծ տեղ են զբաղեցնում երկինքն ու առաջին պլանում տեղավորված օբյեկտները: Բայց եթե եղանակը բարեհաջող չէ, երկինքն անհետաքիքրի է թվում, մի թողեք, որ այն փչացնի ձեր բնանկարը: Հորիզոնի գիծը տեղափոխեք ավելի ներքև, երկինքը հանեք կադրից, բայց ուշադիր եղեք, որ դրանով նկարները չկորցնեն իրենց հետաքրքրությունը, փորձեք օբյեկտները դասավորել մի քանի պլաններով ու լուսանկարում ստանալ խորության էֆֆեկտ:
Լուսանկարներում օգտագործեք ուղղորդող գծեր.
Ստատիկ լուսանկարի միջոցով բնության իրական գեղեցկությունը դիտողին փոխանցելու համար, օգտագործվում է մի հնարք, որի օգնությամբ նկարի կոմպոզիցիայի մեջ են մտնում ակտիվ գծերը: Դրանց շնորհիվ լուսանկարիչը կարող է դիտողի հայացքը ուղղորդել կադրի մի կետից`մյուսը: Գծերի օգտագործումը լուսանկարում ավելացնում է լուսանկարի մասշտաբն ու ծավալը: Գծերն իրենք իրենցով կարող են լինել դիտարժան ու ստեղծել իրենց նախշերը լուսանկարի մեջ:
Կադրում ֆիքսեք շարժում.
Բացի ստատիկ, պասիվ բնանկարներից, նկարներում պետք է ֆիքսել նաև շարժումը, օրինակ ջրի, որը կբարձրացնի կադրի դինամիկան ու այն կդարձնի ավելի ակտիվ ու գրավիչ: Օրինակ կարելի է նկարել ծառերի, տերևների շարժը քամու ժամանակ, ալիքների շարժումը ծովափին, ջրվեժից հոսող ջուրը, թռչող թռչուններին և այլն:
Ընտրեք հարմար եղանակ, ժամանակ.
Շատերը մտածում են, որ լուսանկարելու համար ամենալավ ժամանակը արևոտ եղանակն է, որովհետև այդ ժամանակ ստացվում են լավ լուսանկարներ: Բայց իրականում ամպամած կամ անձրևոտ օրերին կարելի է ստանալ ավելի լավ ու հետաքրքիր լուսանկարներ, որոնք կլինեն շատ ավելի արտահայտիչ ու տրամադրություն հաղորդող: Փնտրեք քամի, մառախուղ, անձրև, սև ամպեր, արևը ամպերի հետևից՝ սևացած երկնքի ֆոնին: Աշխատեք այս փոփոխվող եղանակային պայմաններում ու մի սպասեք հաջորդ արևոտ օրվան`անհետաքրքիր կապույտ երկնքով: Աշխատեք բնանկարներ չնկարել ցերեկվա ժամերին, դրանք հնարավոր է ստացվեն շատ տափակ ու անհետաքրքիր: Ռեժիմային նկարահանումներ կատարեք արևածագի, մայրամուտի ու մթնշաղի ժամանակ:
Օգտագործեք հորիզոնի գիծը.
Մինչև լուսանկարելու կոճակը սեղեմելը, անպայման ուշադրություն դարձրեք հորիզոնի գծին: Այն չպիտի կադրը բաժանի երկու հավասար մասերի, չպիտի չարդարացված թեքություն ունենա, չպիտի ամբողջապես բացակայի կադրից:
Փոխեք դիատնկյունը.
Նույնիկ, երբ ձեր առաջ բացվում է բնության հիանալի տեսարան, և թվում է, թե պետք է միայն ֆոտոխցիկը վերցնել ու նկարել, մի պահ կանգնեք ու մտածեք, թե ինչ եք ուզում նկարել: Վերցրեք ֆոտոխցիկն ու կադրին (բացվող տեսարանին) նայեք դիտանի միջից, փոխեք ձեր կանգնած դիրքը, պտտվեք, փոխեք անկյունը, ուշադրություն դարձրեք հորիզոնի գծին, փորձեք կադրում ներառել հավելյալ օբյեկտներ, որոնք ձեր լուսանկարը ավելի էֆֆեկտիվ կդարձնեն: Մի շտապեք լուսանկարելու կոճակին սեղմել, հիշեք, որ բնանկարի դեպքում, առանց շտապելու կհասցնեք անել դա:
Դիտեք նաև բնանկարներ նկարելու մասին պատմող տեսանյութը․
Էջի լուսանկարը՝ Միքայել Քեննա
27 դիտում
Թողնել կարծիք