2D քաղաք. Հրշեջ դեպոյի շենք

Նախկին հրշեջ դեպոյի շենքը կառուցվել է 1930-ին, Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի կողմից։ Այս շենքի հետ կապված հետաքրքիր մի հանգամանք կա՝ ընդգրկված լինելով ՀՀ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, շենքը 2008-ի կառավարության որոշմամբ ճանաչվել է գերակա հանրային շահ եւ կառավարության 2009-ի մայիսի 7-ի 526-Ն որոշմամբ օտարվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփրզ» ՍՊԸ-ին։  Կառավարությունն իր նախարարության նոր մասնաշենքի ֆինանսավորման դիմաց պատմամշակութային հին շենքը նվիրաբերել է մի ընկերության, որը քաղաքում նոր էլիտար բարձրահարկեր է կառուցում։
Լուսանկարները՝  Արմեն Թորոսյանի, Ազատուհի Հարությունյանի, Մարինե Խաչատրյանի
© Սեբաստացի TV 2018

 


Շապիկի Լուսանկարը՝ Առավոտ օրաթերթի կայքից։

38 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code