2D քաղաք. Նախկին կենտրոնական հանրախանութ

Շենքի չորս հեղինակներն էլ՝ Մազմանյանը, Քոչարը, Ահարոնյանը եւ Մարգարյանը, “մոլի” կոնստրուկտիվիստներ էին: Նրանց նախագծած Կենտրոնական հանրախանութը շահագործման հանձնվեց 1937թ. հունվարի 25-ին: Այժմ շենքի սեփականատերը Ռուսաստանի հայերի միության նախագած  Արա Աբրահամյանին պատկանող կառույցներն են։ Հանրախանութը ուներ 6 առեւտրային բաժիններ: 1937թ. հանրախանութի տարեկան ապրանքաշրջանառության պլանը կազմում էր 6 մլն ռուբլի («նոր փողով»): 1970թ. այդ պլանը կազմում էր 40,7 մլն ռուբլի: Երեւանի Կենտրոնական հանրախանութն ուներ 650 աշխատակից, որոնցից 400-ը զբաղվում էին բուն առեւտրով:Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։
50-ականների սկզբներին Ունիվերմագում գողություն էր կատարվել: Գողերին հաջողվել էր գիշերը մնալ հանրախանութում: Նրանք հավաքել էին իրենց հավանած ապրանքները եւ թաքնվել կահույքի բաժնում դրված պահարանում, իսկ առավոտյան. Խանութը բացվելուց անմիջապես հետո, եկան նրանց հանցակիցները եւ արագ գնեցին այդ պահարանը: Շենքը երկու անգամ հրդեհվել է: Առաջին անգամ 1956 թ-ին, սակայն կրակը ուժեղ չէր, եւ հաջողվեց արագ մարել այն: Երկրորդ անգամ՝ 1995-ին, կրակը բռնկվեց 3 հարկից եւ շատ արագ տարածվեց ողջ շենքով:
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի, Ավետիս Պետրոսյանի

 

 

 

19 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code