«Ամանորյա տեսանյութեր» նախագիծ

Ամանոր 2019

 

Նախագիծը իրականացվում է ավագ դպրոցի կինո-ֆոտո խմբի սովորողների հետ: Նպատակն է ստեղծել ամանորյա տեսանյութերի փաթեթ, որոնք իրենց բովանդակությամբ կլինեն Ամանորի մասին պատմող տեսանյութեր:

Նախագծի ընթացքը. 
1. նախապատրաստական աշխատանք սովորողներերի հետ, աշխատանքի բաժանում, սցենարի պատրաստում, քննարկում
2. առանձին աշխատանք հաղորդավար սովորողների հետ, խոսքի մշակում, շտկում
2. համատեղ աշխատանք կրթահամալիրի երաժշտության և պարի դասավանդողների հետ, ծիսական նկարահանումների պատրաստություն
3. նկարահանման համար տարածքի(ների) ընտրություն
4. նկարահանում
5. մոնտաժ

Նախագծի արդյունքը
1. Ամանորյա որակյալ վիդեոնյութերի փաթեթ՝ տարատեսակ հարթակներում ցուցադրության, հրապարակման համար
2. Հայկական ամանորի մասին ամբողջական ինֆորմացիա, ամանորյա ծիսական երգեր-պարեր
3. Վիդեոնկարահանման հմտություններ սովորողների համար. աշխատանք տեսախցիկի հետ
4. Մոնտաժային հմտություններ սովորողների համար. աշխատանք նկարահանված նյութի հետ

9 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code