Բնապահպանական, կամավորական արշավ դեպի Արմավիրի կենդանաբանական այգի. ֆոտոռեպորտաժ

Ֆոտոռեպորտաժը՝ Անահիտ Գաբրիելյանի, Ազատուհի Հարությունյանի, Լիլիա Ղուլյանի
© Սեբաստացի TV 2021

 

 

 

 

Այսօր կրթահամալիրի սովորողների, դասավանդողների խմբով այցելեցինք Արմավիրի կենդանաբանական այգի։ Այգին մոտ երեսուն տարի առաջ հիմնել է Արմեն Թադևոսյանը։ Սա կենդանիների վերականգնողական յուրօրինակ կենտրոն է, որը գործում է Արմեն Թադևոսյանի և իր ընտանիքի խնամքի և հոգածության շնորհիվ։ Այստեղ գտնվում են  կենդանիներ, թռչուններ, որոնք տարբեր պատահարների, իրադարձությունների հետևանքով ունեն հոգածության և խնամքի կարիք։  Օրինակ՝ 34-ամյա արջը այստեղ է գտնվում ավելի քան երեսուն տարի։ Տասնամյակներ առաջ Ռուսաստանից ժամանած կրկեսում նրան այդպես էլ չէր հաջողվել լիարժեք վարժեցնել, և քնեցնելու վտանգից փրկելով՝ Արմեն Թադևոսյանը <<ապաստան>> է տվել փոքրիկ արջուկին։
Վերջերս տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կենդանաբանական այգում հայտնված անգղը արդեն  ապաքինվել է։ Շուտ ապաքինման հիմնական պատճառը լավ <<ախորժակն>> է՝ ծիծաղելով նշում է Թադևոսյանի որդին, ով իր օրվա զգալի մասը անցկացնում է այգում՝ խնամելով այստեղի <<բնակիչներին>>։  Գեղեցիկ բացահայտում էր այգին իր տնօրենով, ընտանիքով և միջավայրով։

 

68 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code