Ուսուցչական ուխտերթ Գոշավանք

Հոկտեմբերի 8-ին՝ այս տարվա տոնացույցով Թարգմանչաց տոնին, կրթահամալիրի գրական ակումբը և ուսուցչական երգչախումբը «Ուսուցչի տոնը Գոշավանքում» նախագծով Տավուշում էին։ Առաջին կանգառը Դիլիջանի կենտրոնական պուրակում էր՝ աշնան գույների վայելումով։

Պայմանավորված ժամին Գոշ գյուղում հիմնական դպրոցի դարպասների մոտ հանդիպեցինք մեզ սպասող խանդավառ-ագահ աչքերով մի խումբ սովորողների՝ իրենց ուսուցիչների, տնօրեն տիկին Անահիտի հետ։ Ուրախալի էր, երբ բակում երգպարի ժամանակ պարզեցինք, որ սովորողները Կոմիտաս գիտեն, սիրով երգում են։ Մեկ-երկու պարերգ էլ մենք ուսուցանեցինք։ Փոքրաքանակ դպրոցում շրջելուց, ուսուցիչների հետ կարճ հավաք-զրույցից հետո միասին քայլեցինք գյուղով, կարդացինք Թումանյան, հասանք Գոշավանք։ Գոշավանքը բազմամարդ էր․ հնարավորություն ունեցան մասնակցելու նաև մեր ժամերգությանը, ունկնդրելու մեր երգը։

Վերադարձանք Սևանա թերակղզով։ Սևանում ցրտաշունչ է, մեր օրը՝ ջերմագին։

Գոշի բնապատկերները՝ այստեղ

115 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code