Մարզահամերգային համալիրը Մանկական Եվրատեսիլ 2022-ի հանգրվան

2005 թ. հոկտեմբերի 9-ին համալիրը վաճառվել է 5.7 մլն ԱՄՆ դոլարով։ Պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի կառավարության և ռուսական BAMO հոլդինգ ընկերության միջև։

2014 թ. օգոստոսին, սեփականատերերի կուտակված պարտքերի պատճառով, ՀՀ կառավարությունը համալիրի սեփականությունը փոխանցել է Պաշտպանության նախարարությանը։ 2015 թ. օգոստոսին Հայաստանի կառավարությունը որոշեց վաճառել համալիրը NTAA Investment Group LLC-ին, որը նախատեսում էր համալիրը վերափոխել 4 տարում «ընտանեկան կենտրոն»-ի, որը կներառի հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգասրահներ, հանդիպման սենյակներ, ռեստորաններ, խանութներ, խաղատուն։ Այս շենքը ամենաինքնատիպ կառույցներից է հայկական ճարտարապետության մեջ, ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Հրաչ Պողոսյան, Սպարտակ Խաչիկյան։ Համալիրը բացվել է 1983 թ.-ին, սակայն ստիպված էր փակվել մեկ ու կես տարի հետո, 1985 թ.-ին եղած հրդեհից հետո։ Վերանորոգման գործընթացը տեղի է ունեցել մինչև 1987 թվականի վերջը։ Հուսանք, որ այն երբեք չի վերածվի խաղասրահների, հյուրանոցների, ջրաշխարհների․․․

Լուսանկարները՝ Ջուլիա Ասրյանի, Լիլիա Ղուլյանի

 

 

 

 

 

 

 

 

25 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code