2d քաղաք․ Ֆիրդուս

«2d քաղաք»  լուսանկաարչական-հետազոտական նախագիծը անդրադառնում է Ֆիրդուս թաղամասին։
Ֆիրդուսը կամ 33-րդ թաղամասը Երևանի կենտրոնի եզակի պատմական թաղամասերից է։  Ֆիրդուսը ձևավորվել է դեռ 18-րդ դարի վերջերից ու ձևափոխվել, կառուցապատվել մինչև 21-րդ դարասկիզբը։

Բացառիկ է իր  ճարտարապետությամբ. Ֆիրդուսի գլխավոր բաղադրիչներից է եղել շուկան։  Սակայն դեռ խորհրդային տարիներից Ֆիրդուսը, ինչպես մի քանի այլ պատմական թաղեր, ապրել են «պլանի տակ» գտնվող տներում. այդպես են կոչվում այն շինությունները, որոնք պլանավորվում էին քանդել, իսկ մարդկանց տեղափոխել նույն տեղում կամ այլուր նոր կառուցվող պետական բնակարաններ։ 2008 թվականից սկսվում է Երևանի կենտրոնում գտնվող թաղամասի տարածքի օտարման գործընթացը։ Հյուսիսարևմտյան և արևելյան հատվածների տների մի մասը քանդվում է։   2017-ին ապամոնտաժվեց հայտնի շուկան, որի շնորհիվ բնակիչները գոյատևել էին բարդ 1990-ականներին, հետագայում վերականգվել է միայն մասնակիորեն։ Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի կառուցապատման ծրագրի շրջանակում նախատեսվում է բնակելի 4 լոտերի կառուցում, որոնց առաջին և երկրորդ հարկերը լինելու են առևտրա-հասարակական նշանակության, միևնույն ժամանակ նախագիծը ներառում է երկու երկհարկ հուշարձան-շենքերի կառուցում։ Ֆիրդուսը այսօր ունի այս տեսքը։ Լուսաանկարները՝ ստորև
Նկարահանումը՝ Քնարա Հովհաննիսյանի, Լիլիա Ղուլյանի

32 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code