Անոնիմուսների երթ Երևանում

05.11.2015
Լուսանկարները՝ Էրիկ Բաբաջանյանի
Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ պայքարի։ Այդ օրն ասոցացվում է ժողովուրդների ազատության, արժեքների պայքարի հետ։ Քաղաքացիները, դուրս գալով փողոց, հայտնում են իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները, պաշտպանում մարդու իրավունքները։ Հայաստանում առաջին անգամ «Անոնիմուսների» երթն անցկացվեց 2013թ. նոյեմբերի 5-ին: «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը շուրջ հարյուր աջակիցների հետ Ազատության հրապարակից երթ նախաձեռնեց՝ հայտարարելով, որ գնում են արժեքների հեղափոխության՝ Սերժ Սարգսյանին Բաղրամյան 26-ից հեռացնելու ճանապարհով: Սակայն Մաշտոցի պողոտայում բախումներ տեղի ունեցան, եւ մի քանի տասնյակ մարդ բերման ենթարկվեց: Մինչև այսօր նրանցից շատերը գտնվում են անազատության մեջ: 

 

 

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

68 դիտում

Թողնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code